>

Արարատի մարզի Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի դասղեկը, որ աշակերտների հետ օրեր առաջ բացօթյա տարածքում խնջույքի է մասնակցել, ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը։




Քոչարյանի զոհերը

«Ես տեղյակ չեմ եղել, վարչապետի էջում նկարը հրապարակվելուց հետո ինձ զանգել են մարզպետարանից, այդ ժամանակ նոր իմացել եմ։ Դրանից հետո մարզպետարանում հանդիպում ենք ունեցել։ Ինձ խիստ նկատողություն է տրվել, ուսուցչուհին ազատվել աշխատանքից»,- ասաց նա։





Տնօրենը պատմեց, որ խնջույքը եղել է հունիսի 2-ին, կազմակերպել են աշակերտներն ու ծնողները եւ, չնայած դասղեկը հավանություն չի տվել այդ նախաձեռնությանը, բայց աշակերտների այն բազմաթիվ հորդորներից հետո, որ խնջույքը բացօթյա է եւ անվտանգ կլինի, ի վերջո համաձայնել է։

«Ուսուցիչն ինքն էլ գիտեր, որ արգելվում են նման հավաքույթները, ես բոլոր ուսուցիչներին, ծնողխորհրդի անդամներին զգուշացրել եմ, նախարարի, վարչապետի ցուցումները դպրոցի էջում տեղադրել եմ։ Մեր ավարտական դասարաններն անգամ ոչինչ չեն կազմակերպել։ Ատեստատները վերցնելուց անգամ իրենց ձեռքը չեմ սեղմել»,- նշեց տնօրենը։


Աշխատանքից ազատվածը դպրոցի 23 տարվա ուսուցիչն է։ Նա դասավանդում էր «Պատմություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն»։



Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրապարակել էր խնջույքից լուսանկարներ՝ որպես համաճարակային կանոնները խախտելու օրինակ։

Сообщение Սուրենավանի դպրոցի 23 տարվա ուսուցիչն ազատվել է աշխատանքից․ վարչապետի հրապարակած լուսանկարի հետքերով появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->