>

Shamshyan.com-ը հայտնում է՝

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 35 RG 689 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 34 VF 667 համարանիշի ավտոմեքենաները։




Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը նույնպես մահացել է։





Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրաչ Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Համբարձումյանի գլխավորությամբ։


Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող բանվորները Toyota-ի միջից դուրս են բերել մահացածին և վիրավորներին։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում տեղազննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապե կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ Shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->