>

Ֆեսբուքյան օգտատատեր Գոհար Հարությունյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.





Այս չարագույժ ժամանակներում, երբ մեր ազգը կանգնած է մեծ աղետի դեմ, ցավալիորեն ակտիվացել են ներքին թշնամիները,թուրքավարի վարակի տարածմամբ ու մահերով ուրախացողները, Փաշինյանին տապալել ցանկացողները…





Ավելի զազրելի ու գարշելի է, երբ չարախոսում են ազնիվ մարդու դեմ,որի անբասիր, անկաշառ ապրելակերպը թափանցիկ է ժողովրդի առաջ։
Շատ ավելի փոքրոգություն է չարախոսել մի ողջ ազգի ընտրած վարչապետին,ով պայքարում է հենց ծախվածների դեմ …


Խամաճիկները հենց իրենք են` իրենց արքայավայել հեռուներից ազգի ընտրյալի մասին չարախոսեւթյուն տարածողները։
Ժողովուրդը խուժան ու սադրող չէ,
իրար միս չի ուտում, գործ չի տալիս,
այլ էս իրավիճակում ստիպված,

բոլոր կենդանակերպ արարածների մասին,որոնք թքած ունենալով ազգի անվտանգության վրա,իրենց անմարդավայել են պահում, հրապարակումներ է անում, դա գործ տալ չէ…
Սադրող, ազգադավ, խառնակիչ են բոլոր նրանք, ովքեր զրկվել են էս ժողովրդին կեղեքելուց ու նրանք,ովքեր ծախված ծառայում են նրանց…
Ազգը միշտ ոտքի է ,մենք չենք էլ պպզել …



Հայ ազգը իր վարչապետի հետ է ,ազգի թշնամիներն են միավորվել բամբասանքով, չարախոսությամբ, ազգը պառակտելով,հրահրելով ներքին պատերազմի, որ հագուրդ տան նախկինների ոհմակային ախորժակին։
Իր բոլոր սխալներով հանդերձ, մի գրամ անգամ չեմ կասկածում վարչապետի ազնվությանը, անաչառությանը ու նրա կողքին եմ կանգնելու միշտ։

Ազգակործան խժդժություններ,սադրանքներ տարածելու փոխարեն, ավելի լավ կլիներ,որ իրենց «հայրենասեր,սրտացավ» հայտարարողները ազգի համախմբման, համերաշխության, այս համամարդկային աղետի դեմ մի բռունցք դառնալու կոչեր անեին։⤵
Գոհար Հարությունյան

Сообщение Ավելի զազրելի ու գարշելի է, երբ չարախոսում են ազնիվ մարդու դեմ,որի անբասիր, անկաշառ ապրելակերպը թափանցիկ է ժողովրդի առաջ. Օգտատեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->