>

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Մի քանի քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել:








Քոչարյանի զոհերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը ու կառավարող ուժի դեմ համաճարակի պայմաններում կոնսոլիդացիայի հորդոր անելը՝ քաղաքական և անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը երկրի դեմ: Սակայն, բնականաբար, որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «պետության մասին մտածողների, հանուն ժողովրդի և պետության» բարձրագոչ ելույթներով:


Այո՛, չունենք թալանի և կաշառքի մեջ թաթախված լինելու փորձ: Այո՛, չունենք ապարանքներ ու մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ ստեղծելու և խլելու համար: Այո՛, չենք կեղեքում և չենք գողանում: Եվ այո՛, հաղթահարելու ենք ստեղծված վիճակը:

Ափսոսում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու քաղաքացիների հետ ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, սակայն վերականգնվել ցանկացող քաղաքական ուժերի մի մասնիկ»:


Сообщение Լիլիթ Մակունցի անչափ կոշտ արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->