>

Նրանց ընտանիքում վաստակողը Նաստյան էր: Նա էր կառավարում իր ձեռնարկությունը, մինչ ամուսինը գործատուների առաջարկներին էր սպասում: Իսկ հետո պարզվեց, որ նա զվարճացել է իր կնոջ փողերով:

Ամուսնանալուն պես Անդրեյին հաջողվեց Նաստյայի գլուխը մտցնել, թե ինքը հանճարեղ մարդ է: Եվ չի կարող աշխատել որտեղ որ պատահի: Իրեն պետք են արժանավայել առաջարկներ:




Քոչարյանի զոհերը

Հետևաբար, Նաստյան միայնակ աշխատելով՝ չշտապեցրեց ամուսնուն աշխատանքի փնտրտուքի հարցում:
Ծնողները նրան գումար էին հատկացրել իր սեփական գործի համար, աղջիկը բացեց իր փոքրիկ գեղեցկության սրահը: Անձամբ և՛ ղեկավարում էր, և՛ սպասարկում հաճախորդներին: Այն բացվում էր առավոտյան ժամը 8-ին, փակվում՝ երեկոյան 10-ին:





Անդրեյը շարունակում էր սպասել, մինչև ուղտի պոչը գետին հասնի, և հանգիստ ծախսում էր կնոջ վաստակած գումարները: Չէ՞ որ Նաստյան դեմ չէր: Ընդհակառակը, նա ինքն էր ասել՝ ամեն ինչ ընդհանուր է: Նա շարունակում էր հավատալ, որ հանճարեղ ամուսնու բախտը մի օր կբերի, և այն ժամանակ նա բոլորին ցույց կտա: Միակ բանը, որ անհանգստացնում էր Նաստյային, հաճախակի վեճերն էին: Բայց դա ևս հասկանալի էր: Նա տուն էր վերադառնում գիշերը, ոտքի վրա չէր կարողանում կանգնել, իսկ ամուսինը, ինչ-որ բան պատրաստելու փոխարեն, նրանից նաև ընթրիք էր պահանջում:  Իսկ անձնական երջանկության համար ընդհանրապես ժամանակ չէր մնում:


Նաստյան ուրախ կլիներ ավելի քիչ աշխատել, որպեսզի հաճախ ամուսնու կողքին լիներ: Գործերն արդեն առաջ էին գնում: Արդեն լավ եկամուտ էր ստանում, և չէր ուզում դա ձեռքից բաց թողնել: Նա ստիպված էր ամբողջ օրը շարժվել:
Բայց մի օր Նաստյան պատահաբար լսեց, ամուսբու հեռախոսային խոսակցությունը ինչ-որ մեկի հետ, և ամեն ինչ հասկացավ, քանի որ նա ասում էր. «Լա՜վ, սիրելի՛ս, ես քեզ վաղն անպայման կզանգահարեմ»: Այսպիսով, ուրիշ կին էր հայտնվել նրա կյանքում: Նաստյան շատ հետաքրքիր բաներ իմացավ: Պարզվեց, որ արդեն մեկ տարի է, ինչ ամուսինը սիրուհի ունի և նրա վրա էր ծախսում այն գումարները, որոնք վաստակել է ինքը: Ավելին, անցած աշնանը մեկ շաբաթով մեկնել է Բուլղարիա՝ հանգստանալու: Բայց պարզվեց, որ նա միայնակ չի հանգստացել այնտեղ:

Իհա՛րկե, երբ ճշմարտությունը բացահայտվեց, ամուսինը փորձում էր հայցել նրա ներողամտություն: Բայց Նաստյան արդեն խելքի էր եկել։  Եվ նա որոշեց կյանքը սկսել զրոյից: Այսպիսով, այժմ դավաճան ամուսինը հուսահատ աշխատում է խանութում՝ որպես անվտանգության աշխատակից: Ստիպված էր հպարտությունը մի կողմ դնել, քանի որ պետք է ինչ-որ բանով ապրել: Կնոջ փողերն այլևս չկան, իսկ իր սիրուհուն պետք չէր դատարկ գրպաններով:


Նյութը թարգմանեց Նոր Ինֆո-ն

Сообщение Ես տքնաջան աշխատում էի՝ չիմանալով, որ ամուսինս իմ վաստակած գումարը ծախսում է սիրուհու վրա появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->