>

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո՝ մայիսի 25-ից սկսած, ԱՄՆ-ում ցույցեր ու երթեր սկսվեցին: Տղամարդը մահացել էր ոստիկանության կիրառած բռնության հետևանքով:

Ցույցեր են սկսել ընթանալ պետության խոշորագույն քաղաքներում, որոնց մեծ մասը զուգորդվում է բռնությամբ, իսկ մյուս մասը խաղաղ է, սակայն երբեմն բախման է հանգեցնում ոստիկանների հետ: Ցույցեր են սկսվել նաև ԱՄՆ սահմաններից դուրս՝ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում:





Ջորջ Ֆլոյդը ծնվել է 1973 թ. Հյուսիսային Կարոլինայի Ֆեյեթվիլ քաղաքում և մեծացել է աֆրոամերիկյան համայնքի սրտում՝ Հյուսթոնում: Երիտասարդ տարիքում բասկետբոլով և ամերիկյան ֆուտբոլով է զբաղվել: Մտերիմները նրան անվանում էին «բարի հսկա» բարձր հասակի և սպորտային մարմնակազմության պատճառով:





1993-1995 թթ. Ֆլոյդը հաճախել է Հարավայինֆլորիդյան հանրային քոլեջ, այնուհետև վերադարձել է Հյուսթոն՝ շարունակելու ուսումը, սակայն այդպես էլ չի արել դա: Նա միացել է Screwed Up Click երաժշտական ռոք խմբին և իր համար ընտրել Big Floyd բեմական կեղծանունը:

Տղամարդն առնվազն հինգ անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Թմրամիջոցի հափշտակության և պահելու համար մի քանի անգամ կալանավորվելուց հետո նրան 2007 թ. մեղադրանք են առաջադրել զինված կողոպուտի համար, և 2009 թ. Ջորջ Ֆլոյդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: 2014 թ. նա ազատության մեջ է հայտնվել և տեղափոխվել Մինեսոտա՝ նոր կյանք սկսելու:

Ֆլոյդն ապրել է Մինեսոտա նահանգի Սենթ Լուիս Պարկում և աշխատել է որպես թիկնապահ: 2020 թ. սկզբին նա կորցրել է աշխատանքը կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Մահվան պահին Ջորջը եղել է 46 տարեկան: Ունի երկու դուստր՝ 6 և 22 տարեկան:


Մահից որոշ ժամանակ առաջ նա տեսանյութ էր նկարահանել, որտեղ երիտասարդ սերնդին խնդրում էր վերջ դնել զինված բռնությանը:



Մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանության ծառայողները ձերբակալել են Ջորջ Ֆլոյդին այն բանից հետո, երբ գաստրոնոմի աշխատակիցը զանգահարել է 911 և մեղադրել Ֆլոյդին կեղծ 20 դոլարանոց թղթադրամով ծխախոտ գնելու համար:

Համաձայն հաղորդման՝ աֆրոամերիկացին դիմադրություն է ցույց տվել, այդ իսկ պատճառով էլ նրան արգելանքի վերցրած ոստիկան Դերեք Շովենը ստիպված է եղել ուժ գործադրել: Սակայն ավելի ուշ հրապարակված տեսահսկման սարքերի տեսաձայնագրությունները ցույց են տվել, որ Ֆլոյդն ամենևին էլ դիմադրություն ցույց չի տվել ոստիկանին:

Շովենը 8 րոպե 46 վայրկյան շարունակ ծնկով սեղմելով Ֆլոյդի պարանոցին՝ նրան պահել է գետնի վրա  և չի դադարել դա անել անգամ այն ժամանակ, երբ տղամարդը շարունակաբար կրկնել է, որ խեղդվում է:

Չորս ոստիկան, որոնք մասնակցել են ձերբակալման ընթացքին, հեռացվել են աշխատանքից: Դերեկ Շովենին մեղադրանք են առաջադրել երկրորդ աստիճանի սպանության համար, իսկ նրա գործընկերներին՝ հանցագործության օժանդակության համար:

Աղբյուր՝ Blognews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->