>

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում տարվող հակահամաճարակային քաղաքականությանը։

Մանուկյանի գրառումը՝ ստորև․ «Հարգելի պարոն Փաշինյան, ուզում եմ հայտնել իմ երախտագիտությունը այս ճգնաժամային պահերին ժողովրդի հանդեպ մեծ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու համար, որ անգամ ինքներդ վարակակիր լինելով՝ փորձում եք ժողովրդի հետ լինել, սատարել և ամեն ինչ անում եք այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։

Ցանկանում եմ ձեզ և ձեր ընտանիքին առողջություն, ձեզ անսպառ ուժ և եռանդ։

Ես, որպես 28 տարվա բժիշկ թերապևտ, ցանկանում եմ կիսել ձեզ հետ իմ տեսանկյունը կորոնավիրուսի հակահամաճարակային մի շարք հարցերի հետ կապված։

loading...


Խնդիրները շատ են՝ և հին չլուծված և նոր առաջացած։ Քանի որ երեք ամսվա ընթացքում բաց մասնագիտական բժշկական քննարկումներ չեն եղել տարբեր հարթակներում (նույն ֆբ),


որը ես բազմիցս առաջարկել եմ, որպեսզի և՛ բժիշկները, և՛ ժողովուրդը լսեն գրագետ և հիմնավորված կարծիքներ համաճարակի կանխարգելման, բուժման, բարդությունների և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասին ոլորտի առաջատար մասնագետների և փորձագետների կարծիքները,





ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների, այլ ոչ թե տեսնելով ամենօրյա ավելացող թվերը, մահճակալային ֆոնդի սպառումը և հիվանդանոցային գերծանրաբեռնվածությունը (ժողովուրդը այս մասին ընդհանրապես չպետք է իմանա), ընկնեն անորոշության, սթրեսի, տագնապի մեջ և վերջապես թերահավատորեն վերաբերվեն իրավիճակին, չենթարկվելով արտակարգ դրության կանոններին։

Հարգելի պարոն վարչապետ, մեկամսյա արտակարգ դրության ժամանակ մեր ժողովուրդը հազիվ թե 50% պահպանեց հակահամաճարակային կանոնները, ի դեպ Ազգային ժողովում դիմակ և ձեռնոց կրեցին 25.05-ից, անգամ կարգը պահպանող ոստիկան և պաշտոնյա այդ օրերին չէր կատարում պարետի կողմից սահմանված կանոնները. մթերային խանութներում 50-70 մարդ, ոչ դիմակ, ոչ ձեռնոց, ոչ սոցիալական հեռավորություն։

Սահմանափակումները թուլացրեցինք շատ շուտ, հակառակը եթե ևս մեկ ամիս ավելի խիստ ռեժիմով, ինչպես հիմա ենք սկսել, պահեինք, կարծում եմ արդեն հաղթահարած կլինեինք համաճարակը (գոնե վարակվածների և բուժվածների թիվը կհավասարվեր, այլ ոչ 10 անգամ ավել)։

Այս օրերին վարակակիրների սրընթաց ավելացումը 18-25.05 անորոշ իրավիճակն էր, երբ դիմակը կարծես թե պարտադիր չէր, անախտանիշ և թեթև դեպքերը սկսեցին բուժվել և հսկվել տանը։ Ի դեպ կորոնավիրուսով հաստատված հիվանդի ընտանիքի անդամներին չեն թեստավորում (միայն 60-ից բարձր), մինչև ջերմությունը կբարձրանա 38°։

Դուք բազմիցս նշել եք, որ վարակի անխնա տարածման վտանգը հենց անախտանիշ վարակակիրներն են ներկայացնում, որոնք ունեն լավ ինքնազգացողություն, ազատ տեղաշարժվում են և տեղյակ չեն, որ վիրուսակիր են։


Ինչպես կարելի է հաստատված թեթև և անգանգատ ընթացք ունեցողների հարազատներին և ընտանիքի անդամներին չթեստավորել, և նրանք հանգիստ դրսում ման գան, անգամ եթե դիմակով են։

Չե որ մենք գիտենք, որ տանը մեկուսանալու հնարավորություն շատ քչերը ունեն, և դիմակներն էլ հաճախակի չեն փոխում, կրում 2 -3օր։ Հետևաբար հաստատված վարակակրի ընտանիքի բոլոր անդամներն էլ կարող են անախտանիշ վարակակիր լինել և տարածել վիրուսը իրենց ազատ տեղաշարժով։

Դիմակների, ձեռնոցների կրումը և սոցիալական հեռավորությունը պահպանելը անշուշտ պարտադիր է, դա միակ հսմաշխարհային հակահամաճարակային միջոցառումն է։ Բայց իմ կարծիքով դիմակ կրելը անհրաժեշտ է միայն փակ տարածքներում։ Մենք պետք է հասկանանք

1) որ դիմակը ոչ թե 100% կանխարգելում է վարակի տարածումը, այլ նվազեցնում վարակվելու հավանականությունը:

2) բաց տարածքներում անիմաստ է դիմակ կրելը, առավել ևս, երբ օդի ջերմաստիճանը շուտով կբարձրանա 30-35 աստիճան և ավելի դժվար կլինի դիմակով քայլել փողոցում։ Բաց տարածքում բավական է սոցիալական հեռավորությունը պահպանել։



Այնպես որ միայն հորդորել դիմակ և ձեռնոց կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը, իրավիճակը չենք կարող փրկել։

Ես առաջարկում եմ արտակարգ դրության զանգվածային հակահամաճարակային բժշկական կանխարգելման միջոցառումներ իրականացնել՝

1) անցնել զանգվածային թեստավորումների՝ կատարել ԻՖԱ հետազոտություն, որի միջոցով հայտնաբերվում են ոչ միայն ներկայիս վարակակիրները, այլ նաև արդեն վարակը հաղթահարած անախտանիշները, որպեսզի ասիմպտոմ վարակակիրներին հայտնաբերել և մեկուսացնել, թեկուզ նույն հյուրանոցներում, որտեղ և իրենց հետագա բուժման և վարման հարցերով կզբաղվեն տեղամասային թերապևտները։

2) թեստավորման հետ մեկտեղ բոլորին թթվածնի հագեցվածության (սատուրացիայի) ստուգում կատարել (< 93 դեպքում թոքերի ռենտգեն հետազոտություն/ համակարգչային շերտագրում ), իհարկե սկզբից խոցելի խմբերում՝ տարեցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներն, հետո մյուսներին։

3) առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊՕ) բժիշկների համար մշակել և հատկացնել ուղեցույցներ և չափորոշիչներ թեթև և միջին ծանրության թոքաբորբով հիվանդների վարման համար տնային պայմաններում կամ պոլիկլինիկայում՝ մեկուս գոտում ցերեկային ստացիոնար կազմակերպել, հաշվի առնելով հիվանդանոցների գեծանրաբեռնվածությունը և հիվանդների հոսպիտալիզացիայի հետ կապված ներկայիս դժվարությունները։

Ապահովվել պատշաճ անհատական պաշտպանիչ միջոցներով բուժանձնակազմին և այցելուներին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։ ԱԱՊՕ աշխատանքները կանոնակարգելու և վերահսկելու համար ստեղծվի համակարգող հանձնաժողով։

4) վերապրոֆիլավորված ինֆեկցիոն հիվանդանոցներ հոսպիտալիզացնել միայն ծանր դեպքերը։

Շնորհակալություն։ Ներողություն եմ հայտնում, եթե խոսքս երկար էր։ Հույսով եմ օգտակար կլինեմ իմ ժողովրդին և իմ բազմաչարչար գորընկերներին։

Մաղթում եմ բոլորիս առողջություն, համբերություն, զգոնություն և կարճ ժամկետներում հաղթահարենք այս չգնաժամը»։

Сообщение Ես, որպես 28 տարվա բժիշկ թերապևտ, ցանկանում եմ կիսել ձեզ հետ իմ տեսանկյունը կորոնավիրուսի հակահամաճարակային մի շարք հարցերի հետ կապված появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin