Եթե սա լիներ երկու տարի առաջ, ապա մենք այսօր բեռնատարներով էինք մարդկանց թաղելու

Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը իր էջում գրել է՝

loading...

Առաջարկ իմ երկրի կառավարությանը

Պարզ է` գտնվում ենք պատերազմի մեջ, բազմաթիվ երկրների առողջապահական համակարգերը գերլարված են, իսկ տնտեսությունները` գլխատված։

Մի քանի տարբեր ստրատեգիաներ կան վարակի դեմ պայքարելու, Չինաստանի կամ Վրաստանի պես կոշտագույն մոտեցումից մինչև Բելառուսի, Շվեդիայի կամ Իրանի պես բաց մոտեցումը, տնտեսական առումով էլ` ԱՄՆի պես փողով երկիրը հեղեղելուց մինչև Հայաստանի պես չնչին օգնությունը։

Մենք մեր ճանապարհն ենք ընտրել և այն անկեղծ ճանապարհ է։ Իրանի Ռուհանին և Բելառուսի Լուկաշենկոն իրենց երկրների քաղաքացիներին անկեղծ ասեցին. «Եթե փակվենք, ապա սովից բազմակի անգամ ավելի շատ մարդ կզոհվի, քան վիրուսից»: Ու դա ճշմարտություն է նաև մեզ համար։


Եթե մեր առողջապահական համակարգը լիներ երկու տարի առաջվանը, երբ պետպատվերի 90% գրպանվում էր մի կոնկրետ հիվանդանոցից, իսկ մյուսներում մարդկանց բուժվելու հերթը չէր հասնում ու հիվանդանոցի դռան առաջ մարդիկ կյանքեր էին կորցնում, ապա մենք այսօր բեռնատարներով էինք մարդկանց թաղելու։

Պիտի ուղղակի մոմ վառել, որ գոնե երկու տարի հասցրել ենք քիչ թե շատ կարգի բերել 30 տարի բզկտված և թալանված երկիրը, որն այսօր բավականին հաջող դիմագրավում է արհավիրքին։ Ես շատ բաների հետ համաձայն չեմ, կարծում եմ տնտեսական քաղաքականությունը վատն է, բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ թերահավատ եմ, բայց մենք պատերազմի մեջ ենք և արժի յուրաքանչյուրս մտածենք մի շատ կարևոր բանի մասին` ԻՆՉՈՎ ՕԳՆԵՆՔ մեր երկրի ու մեր ընտրած կառավարությանը։


Եվ այսպես` ես իմ երկրի կառավարությանն առաջարկում եմ ինձ Ճիշտ է, ես խիստ զբաղված աշխատանք ունեմ, ու չորս երեխայով ընտանիք, բայց եթե որևէ մեկը կկարծի, որ ես կարող եմ ինչ-որ տեղ ինչ-որ բանով օգտակար լինել, ապա ես պատրաստ եմ անվճար շաբաթական մեկ օր տրամադրել այն օղակում, որտեղ դրա կարիքը կա։ Եթե կան այլ նման մարդիկ, կարող են կիսվել այս գրառմամբ և/կամ + դնեն։

Իսկ ով էր ճիշտ, կամ ով էր սխալ, կպարզենք պատերազմի ավարտից հետո, հիմա գերագույն հրամանատարին լսելու ժամանակն է։

Բոլորին առողջություն։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն



loading...
.

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

ինքնամեկուսացված քաղաքացիների  ՔԱՐՏԵԶ