>

Մոտ 15 տարի առաջ գիշերը շտապօգնության բաժանմունքից մեր աշխատասենյակ  է գալիս բուժքույրը:
— Երկրորդ վիրաբուժական սենյակում ծանր հիվանդ ունենք:

Այնտեղ, թիմն արդեն հավաքվել է, սեղանին է մոտ վեց տարեկան մի աղջիկ: Հագնվելու և ստերիլիզացվելու ժամանակ ես իմացա մանրամասները: Չորս հոգանոց ընտանիքն ավտովթարի էր ենթրկվել: Հայրը, մայրը և երկու երեխաները՝ երկվորյակներ՝ տղա և աղջիկ: Ամենից շատն աղջիկն էր տուժել. Հարվածն աջ կողմից էր՝ ուղիղ հետևի դռան վրա, որտեղ նստած էր երեխան: Մայրը, հայրը և նրա եղբայրը գրեթե չեն տուժել `քերծվածքներ և կապտուկներ: Նրանց օգնություն ցուցաբերեցին տեղում:




Քոչարյանի զոհերը

Աղջիկն ուներ կոտրվածքներ, բութ վնասվածքներ և շատ արյուն էր կորցրել:
Մի քանի րոպե անց արյան ստուգումից պարզվեց, որ մենք հիվանդանոցում չունենք հենց երրորդ դրական արյուն: Կրիտիկական հարց` աղջիկը «ծանր» էր. հաշված րոպեներ: Շտապ արվեց ծնողների արյան ստուգում: Հայրն ուներ երկրորդը, մայրը՝ չորրորդ կարգի արյուն: Նրանք հիշեցին երկվորյակի` եղբոր մասին, նրանն էլ էր երրորդ կարգ։
>
Նրանք նստեցին հիվանդասենյակում: Մայրը` արցունքներով, հայրը՝ գունատ, տղան` հուսահատ աչքերով: Նրա հագուստը պատված էր քրոջ արյունով: Ես մոտեցա, նստեցի նրա դիմաց, որպեսզի նայեմ նրա աչքերի մեջ:
«Քո քրոջը ծանր հարված են հասցրել», — ասացի ես:





«Այո՛, ես գիտեմ», — տղան կախեց գլուխը և ձեռքերով փակեց աչքերը:
— Երբ մենք վթարի ենթարկվեցինք, նա ծանր հարված ստացավ: Ես նրան գրկեցի, քանի որ նա լացում էր, հետո հանգստացավ և քնեց:

-Դու ուզո՞ւմ ես փրկել նրան, ուրեմն մենք պետք է արյուն վերցնենք քեզանից նրա համար: Նա դադարեց լաց լինել, նայեց շուրջը, մտածեց և գլխով արեց` կանչելով բուժքրոջը:
Past.am | Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները կտեղափոխվեն հիվանդասենյակ
— Սա մորաքույր Լուսինեն է: Նա քեզ կտանի բուժման սենյակ և կվերցնի արյունը: Մորաքույրը կարող է դա շատ լավ անել, դա ընդհանրապես ցավոտ չէ:


— Լավ: — տղան խորը շունչ քաշեց և գնաց իր մոր մոտ: — Ես քեզ սիրում եմ մայրիկ: Դու լավագույնն ես: — Հետո, հայրիկին — հայրի՛կ, ես սիրում եմ քեզ: Շնորհակալություն հեծանիվի համար: Նրան տարան բուժման սենյակ, և ես վազեցի երկրորդ սենյակը:



Վիրահատությունից հետո, երբ աղջիկն արդեն տեղափոխվել էր ինտենսիվ թերապիա, նա վերադարձել էր հիվանդասենյակ: Նկատեցի, որ մեր փոքրիկ հերոսը հիվանդասենյակում պառկած է ծածկոցի տակ: Նրան թողեցին հանգստանալու ՝ արյունը վերցնելուղ հետո:
Ես գնացի նրա մոտ:

— Որտե՞ղ է Կատյան: Հարցրեց տղան.
Բժշկի հետ եկած բաժնի վարիչը սկսեց ինձ վրա գոռալ․․․նրանք չգիտեն, թե ինչ է մարդկային շփումը․․․»․ Ծնողի ահազանգը
— Նա քնած է. նրա հետ ամեն ինչ լավ կլինի: Դու նրան փրկեցիր:
— Եվ ե՞րբ ես կմեռնեմ:
«Դե … ոչ շուտ, երբ շատ ծեր կլինես»:
Սկզբում ես այդ ժամանակ  չհասկացա նրա վերջին հարցը, բայց հետո հասկացա։ Տղան մտածել էր, որ ինքը կմեռնի իրենից արյուն վերցնելուց հետո, այդ պատճառով էլ նա հրաժեշտ էր տվել ծնողներին: Նա հարյուր տոկոսով վստահ էր, որ կմահանա: Նա իրոք զոհաբերեց իր կյանքը քրոջ համար: Հասկանու՞մ եք, թե ինչ սխրանք է նա կատարել ինարականում
Շատ տարիներ են անցել, և ես դեռևս փշաքաղվում եմ ամեն անգամ, երբ հիշում եմ այս պատմությունը …

Сообщение <<Իսկ ես, ե՞րբ եմ մահանալու>>․ Փոքրիկի այս հարցից ես անակնկալի եկա․․․ Այդ դեպքը կհիշեմ ամբողջ կյանքում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->