>

Դուք պատկերացնու՞մ եք ձեր լիդերին վարչապետի տեղում… Մենք` չէ… ձեր կռիվը երկիր փրկելու կռիվ չէ եւ դուք դա բոլորից լավ գիտեք. Ալեքսանդր Սայադյան

հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Նախ` երկու բառ ԲՀԿ «Էլիտայի» հրատապ հավաքի վերաբերյալ։




Քոչարյանի զոհերը

Ցուցադրված կադրերը հիշեցրին «Մաուգլի» մուլտֆիլմի այն տեսարանը, որտեղ Կաան հիպնոսացնում է բանդերլոգներին։ Թեև այս դեպքում հիպնոսացնելու կարիք չկար, քանի որ հավաքվածները արդեն վացուց հիպնոսացած են։




Անցնենք առաջ։ Երկիրը դա համապատասխան գնում է ասենք թե կործանման որ ես դա ասենք թե նոր չեմ ասում տնտեսական հեղափոխությունը անպայման ներդրումեր պիտի արվի… Մոտավորապես այսպես։ Հասկացա՞ք… Եթե ուշադիր հետևել եք,


ապա նկատած կլինեք, որ բարգավաճողների բոլոր ելույթներում ամենից հաճախ կրկնվող բառը «ներդրումներն» է։ Տնտեսական հեղափոխությանը խանգարում է «օտարերկրյա» ներդրումների պակա՜սը, ներդրողները խուսափու՜մ են Հայաստանում ներդրումներ անելուց,

Ծառուկյանի կապե՜րը չեն օգտագործվում, շեյխ-շեյխուհիները, լորդ-լորդուհիները չե՜ն հավատում… Սրանց թվում է, թե իրենք այնքան խելացի են եւ իրենց բլեֆը այնքան նուրբ եւ խորամանկ է, որ ոչ ոք գլխի չի ընկնի։

Ստիպված եմ հիասթափեցնել` մարդիկ շատ լավ էլ գլխի են ու հասկանում են ձեր փորացավը։


Թաքցրած փողերը լվա՜լ է պետք և լվալու համար էլ լվացքատու՜ն է պետք ու այդ լվացքատունը բացելու համար էլ էմիրաթներից Երևան էին եկել «արքայազն» լվացարարները։ Սա այն մի դեպքն է, որ իմացվեց, սակայն հազիվ թե միակը։

Այնպես որ ձեր կռիվը երկիր փրկելու կռիվ չէ ու դուք դա բոլորից լավ գիտեք։ Եվ մի բան էլ` դուք պատկերացնու՞մ եք ձեր լիդերին վարչապետի տեղում։ Մենք` չէ…

Сообщение Ալեքսանդր Սայադյանի կոշտ և դիպուկ գրառումը Գագիկ Ծառուկյանի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->