>

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է․

«Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։




Քոչարյանի զոհերը

Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։





Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»։

Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնшվիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մшհվան ելքով:

Կորոնшվիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում:


Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։

Մшհվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան:



Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մшհվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մшհը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է:

Կրեք դիմակ, փրկեք կյանքեր

Сообщение Պաշտոնական․ Այսօր կորոնավիրուսի թեստեր չեն արվի․ ԱՆ խոսնակի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->