>

Մերի Տոմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ազգս նման է երկաաաաար տարիներ բերդում նստած ու ՆԵՐՈՒՄ ստացած մի մարդու։

Մի ակընթարթ հիշեք կինոն Побег из Шоушенка։ Հիշում եք ինչ էր ցանկանում աներ այն մարդը, որը մի քանի անգամ դիմում գրելուց հետո վերջապես ազատվեց։

Ցավալի է հայ մարդ, որ դու էդքան ձգտում էիր ազատությանը, սակայն ներկա պահին գտնվելով այնտեղ, չգիտես թե ինչ անես այդ ազատության հետ, չգիտես ինչպես վարվես ու ինչպես քեզ դրսևորես։





Շատերը երկար բերդում նստելուց հետո չեն հարմարվում նոր աշխարհի օրենքների ու սոցիումի հետ, ուստի ստիպված գնում են թշվառ քայլի, հերթական հանցանքի, որ հայտնվեն իրենց համար ու արդեն սովոր միջավայրում։





Քանի որ այդ միջավայրում իրենցից ոչինչ կախված չի, իրենց տեղը արդեն ամեն ինչ որոշված է, անգամ հաց ուտելը ու ոչ մի պատասխանատվություն։

Ինչպիսի բառ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, որը փոքրուց է պետք սնուցել մոր կաթի հետ, սակայն արդյո՞ք մայրը այդ բառի հետ ծանոթ էր, բնականաբար ո’չ, որովհետև Սովետ կոչվածը ամեն բան քո տեղը որոշել էր, չմանրանամ թե ինչ։

Այժմ հասկանում եք թե ինչ է կատարվում մեր հասարակության հետ, թե ինչու է ժողովուրդը այդպիսի պահելաձև դրսևորում,


որովհետև մեծ վախ է ապրում, կասկածը քրքրում է ներսից, հիմա ինքն է որոշում ինչպես ապրել, սակայն ՈՐՈՇԵԼ չեն սովորեցրել։

Այո, ծանր տեսարան է ու ամենածանր մասը այն է, որ ամեն քար, իրենց վախի, անկարող, անհավատ, անգիտակից լինելու պատճառով նետում են ՀՀ կառավարության, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանի վրա։

Ու սրանից մի քանի շներ ( բերդի կուկլավոդներ ), քաղաքական թափոններ չեն կարող չօգտվել, նրանք այս իմ գրածը շատ լավ են հասկանում, չէ որ իրենք են մոր կաթի հետ սնուցել ԿԱԼԱՆԱՎՈՐ-ի ու ՍՏՐՈւԿ-ի հոգեբանությունը։ Ազատ եղեք ձեր գիտակցության մեջ, ոչ թե շարժ և ձևի։



Երբեք ուշ չի սովորեք։ Դեն նետեք վախը, ոչ թե խփելու կամ Խփվդլու, այլ ինքնուրույն ապրելու, վերցնելով ինքներդ ձեր վրա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ապագայի համար։

Նիկոլը ձեր ստրկատերը չի, կալանավայրի հսկիչ չի, ջորտատերը չի, նա պարզապես մի մարդ է, որը ցանկանում է մեզ օգնել, որից շատ բան ունենք սովորելու։

Նիկոլ Փաշինյան, խոնարհվում եմ Ձեր համբերության առաջ, Ձեր գիտակցության առաջ, Ձեր նվիրվածության առաջ։

{«source_sid»:»AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1591507515780″,»subsource»:»done_button»,»uid»:»AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1591503361272″,»source»:»other»,»origin»:»unknown»}

Ձեր թիկունքին կանգնած ազգը մեծ խնդրանք ունի՝ Ձեր արշինով մի չափեք մարդկանց, նույնիսկ Ձեր կողքիններին։Սիրում ու հարգում ենք Ձեզ, մինչև վերջ Ձեր կողքին ենք։

Առողջ եղեք

Մերի Տոմոյան

Сообщение Ձեր թիկունքին կանգնած Հայ ազգը մեծ խնդրանք ունի Ձեզ․․ ․ Մերի Տոմոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->