>

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այլևս տեղեր գրեթե չկան, ընդունում են միայն ծայրահեղ վիճակում գտնվող պացիենտներին։


Երեկ մեր թղթակիցը ինֆեկցիոնում ներկա է գտնվել մի իրավիճակի, երբ քաղաքացին ուղղակի պահանջում էր հոսպիտալացնել իր կնոջը, սակայն բժիշկները համբերատար բացատրում էին, որ Նորքի ինֆեկցիոնը այլևս դրական դեպքերի չի ընդունում, և սահմանափակ տեղերը միայն ծայրահեղ վիճակում գտնվող պացիենտների համար են։







Քոչարյանի զոհերը

Ի վերջո, քաղաքացին բորբոքվեց, ինչից հետո տեղի տվեցին նաև բժշկի նյարդերը, որը մինչ այդ համբերատար լսում էր ընդունարանում հավաքված բոլոր քաղաքացիներին․

«Ես չեմ որոշողը, ես ոչ ձեր նախարարն եմ, ոչ էլ ձեր վարչապետը, որ ինձնից եք պահանջում»,- ասաց բժիշկը։ Բժշկի այս հայտարարությանը նաև հաջորդեց շտապօգնության ընդդիմադիր վարորդի արձագանքը․


«Դուք եք գնացել ու 70+ ձայն տվել, ոչ թե ես»։


Աղբյուր՝ Հրապարակ


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->