>

Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ

Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է




Քոչարյանի զոհերը

Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։





Մեր տեղեկություններով՝ «Հրապարակ» օրաթերթի՝ այսօր հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը:

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում:


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան սպաներ:

Քանի որ տեղեկությունը ստացվեց արդեն կեսգիշերն անց, Factor.am-ը չկարողացավ պաշտոնական պարզաբանում ստանալ։



Հարցի շուրջ պաշտոնական պարզաբանման խնդրանքով պարետատուն կդիմենք վաղն առավոտյան և այն ստանալուն պես՝ կհրապարակենք։

Արդյո՞ք առաջիկայում, այս փաստով պայմանավորված, պաշտոնանկություններ կլինեն, դեռ հայտնի չէ։

Նշենք, սակայն, որ վերջերս Վերջին զանգի միջոցառում անցկացնելու համար Արարատի մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհուն ազատել էին աշխատանքից:

Сообщение ՀՀ պարետ Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առանձնատուն. Ինչ է կատարվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->