>

Հուլիսի 14-ին կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Վայոց Ձորի Գնդեվանքի եկեղեցական համալիր կատարած այցի ժամանակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակեցին կաթողիկոսին տեղափոխող մեքենան, երկար ժամանակ կաթողիկոսը դուրս չեկավ մեքենայից, այնուհետև երբ նա ի վերջո իջավ և սկսեց ոտքով քայլել, նախաձեռնության անդամները սկսեցին վանկարկել «Գարեգին հեռացիր, Սերժիկին միացիր», նույնիսկ սկսեցին հարցեր ուղղել Վեհափառին հայրապետին՝ «Ո՞վ է Շուշանիկը», «մենք աղանդավորնե՞ր ենք, թե՞ հավատացյալ զավակներ» և այլն, սակայն Վեհափառը լուռ էր։


Նախաձեռնության ամենաակտիվ անդամներից մեկից՝ Կարեն Պետրոսյանից, ով վերջերս նշանակվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում, հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր կաթողիկոսի մեքենայի ճանապարհը փակելու նպատակը։ Նրա խոսքով՝ կաթողիկոսը Գնդեվանք էր ուղևորվել վանականներին իրենց դեմ տրամադրելու համար։








Քոչարյանի զոհերը

«Կաթողիկոսը պատրաստվում էր գնալ Գնդեվանք՝ վանական միաբանությանը համոզելու կամ մեր դեմ հանդես գալու ակնկալիքով, և մենք, ինֆորմացիա ունենալով Մայր Աթոռից՝ իր չակերտավոր մերձավորներից, էնտեղ բողոքի ակցիա են իրականացրել էն մարդիկ, ովքեր մոտ են եղել և գնացել են Գնդեվանք, և մենք իրեն ասել ենք, որ ամեն օր իր ստվերն ենք լինելու, որովհետև կաթողիկոսը բռնապետական համակարգ է ստեղծել մեր հայ իրականության մեջ և առավել ևս եկեղեցում։ Այն կաթողիկոսը, ով բռնազավթել է գահը, այն կաթողիկոսը, ով կեղծիքով և կաշառքներով է ընտրվել, կաթողիկոսը, ով իր ժողովրդին չի սիրում, չպիտի մնա։ Եվ նա ամեն օր մեզ հիշելու է, արթնանալու է, մեզ է հիշելու, այնքան ժամանկ, մինչև հրաժարական տա։


Մեր շարժման անդամները գնացել են գնդեվանք, քաղաքացիական խաղաղ ակցիա են իրականացրել, արգելափակել են մեքենայի ճանապարհը, որպեսզի ինքը իչնի, քայլի և նաև խոսի, պատասխանի հավատացյալների հարցերին, որովհետև մենք չենք ուզում ժողովրդից փախնող և մեքենայի մեջ թաքնվող կաթողիկոս։ Ավելին ասեմ՝ առանց գավազանի կաթողիկոս։ Դուք պատկերացնո՞ւմ եք։ Եկեղեցու մեջ մի ամբողջ հանգամանք կա, չասեմ պաշտոն, որ կոչվում է գավազանակիր, կաթողիկոսը ուխտագնացության առանց գավազանի՞ է գնացել, և առանց գավազան փախչում, նստում է մեքենան, որ իր հավատացյալների հետ չշփվի»։



Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->