>

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրումեջ դիրքորոշում փոխող նախկին վարչապետի գրառման մասին. ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը այսօր գրել էր․




Քոչարյանի զոհերը

«Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»:





Խոսքը այն մարդու մասին է, որը ստացել է երևանցիների 81 տոկոս վստահությունը: Իմիջիայլոց, երևանցիները քաջատեղյակ էին, թե մինչև քաղաքականություն մտնելը ինչով էր զբաղվում Հայկ Մարությանը


Դերասան կամ ծաղրածու լինելու մեջ որևէ վատ բան չկա: Այլ է, երբ ծառայել ես Քոչարյանին, իսկ հիմա փորձում ես պղտոր ջրում ձուկ որսալ, փոխարենը մի գրառում անելու և զղջալու, որ բաղկացուցիչ մասն ես կազմել համակարգին, որը ժողովրդին բացի արհավիրքներից ուրիշ բան չի մատուցել:



«Ծաղրածուն» բացի ժողովրդին ժպիտ պարգևելուց, իսկ հիմա ավիրված և թալանված քաղաքը տեսքի բերելուց, այլ «վնասակար» գործունեությամբ աչքի չի ընկել: Նույնը չեմ կարող պնդել օրումեջ դիրքորոշում փոխող նախկին վարչապետի մասին:

Թե ինչ քծնաքի ու «զոհողության» էր պատրաստ Դարբինյանը հանուն պաշտոնի գիտեն շատերը։ Քանի որ հիմա քծնանքով պաշտոն չես ստանա, մնում է անբովանդակ գրառումներ անել»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->