>

ՀՀ կառավարությունն ու ազգային ժողովն իմ հարսնացուն չեն, ոչ էլ ձեր փեսացուն։

Նրանց հետ մենք չենք ամուսնացել կամ հավատարմության երդում տվել։




Քոչարյանի զոհերը

Նրանք ընդամենը մեզ մոտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս մոտ, չորսից հինգ տարով աշխատանքի են ընդունվել։


Մեկը վարչապետ, մյուսը նախարար, երրորդը ընդիմադիր պատգամավոր, չորրորդը գյուղապետ։





Մենք այս երկրի փայատերերն ենք, իսկ նրանք մեր աշխատողները։

Լավ կաշխատեն՝ 4-5 տարով կերկարաձգենք աշխատանքային պայմանագիրը։


Վատ կաշխատեն՝ չենք երկարաձգի, նոր աշխատող կվարձենք։

Իսկ այս ընթացքում, լավ արարքների համար կգովենք, կխրախուսենք, վատ արարքների համար կկշտամբենք, մինչև անգամ կհայհոյենք։

Սակայն սա չի նշանակում, որ մեկ նալին ենք խփում, մեկ մեխին։



Չի նշանակում, որ կամ պիտի տրվենք մերկանալով, կամ պիտի հրաժարական պահանջենք եւ ապահարզան։

Ոչ։ Ես գործատու եմ։ Ես գիտեմ ինչքան բարդ է լավ աշխատող գտնելը։ Գիտեմ որ չկան իդեալական կադրեր, չկան անթերի մարդիկ։

Ու գիտեմ նաև, որ դրսի միլիարդեր տղերքից կան այնպիսիններն, ովքեր ցանկանում են խլել իմ փայն ինձանից, դնել իրենց աշխատողին, ու ինձ մատ-ոռ թողնել։

Ճիշտ այնպես ինչպես 90-ականներին բոլորիդ վաուչերները, սեփականության սերտիֆիկատներն առան, ու ձեզ թողին ձեռնունայն։

Сообщение Բժիշկ Հայկ Մանասյանը՝ կառավարության և ԱԺ-ի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->