>

Հայաստանում այսպես ասած ընդդիմադիր դաշտում սկսվել է յուրօրինակ շարժում՝ վարչապետի եւ կառավարության պաշտոնանկության, «ազգային համաձայնության» կառավարության ձեւավորման «օրակարգով»:

Դրա համար խթան է դարձել կորոնավիրուսային համաճարակը, որը Հայաստանում ստեղծել է իսկապես հակասական իրավիճակ:




Քոչարյանի զոհերը

Պատկերը բավականին տարօրինակ է: Կառավարությունը բավականին ուժգնացնում է համաճարակի հետ կապված վատթար վիճակի վերաբերյալ հռետորաբանությունը: Ստացվում է, որ կառավարությունը այդպիսով փաստացի խրախուսում է հրաժարականի կամ շուրջ «ընդդիմադիր օրակարգի» ձեւավորումը: Դա այն դեպքում, երբ կառավարությունները սովորաբար հակված են լինում հնարավորինս չխտացնել գույները:


Ինչու՞ է Հայաստանի կառավարությունն անում հակառակը:




Վարկածները կարող են տարբեր լինել, սկսած հանրության հետ բաց ու ազնիվ լինելու սկզբունքային մոտեցումից, մինչեւ վատ իրավիճակի վերաբերյալ պատասխանատվությունը հանրության անկարգության վրա թողնելը: Մյուս կողմից, խտացնելով գույները, կառավարությունը գուցե փորձում է իսկապես հասնել հանրային զգոնության առավելագույնին, համարելով, որ դա է արդյունավետ ճանապարհը:

Հնարավոր է նաեւ, որ կառավարությունը խտացնելով գույնը, ներկայացնելով իրավիճակը եղածից մի բան էլ ավելի ծանր, կանխում է իր հասցեին հնարավոր մեղադրանքները, երբ «ընդդիմությունը» կարող էր բարձրացնել աղմուկ, որ գործադիրը թաքցնում է իրական վիճակը եւ փորձում խուսափել պատասխանատվությունից: Կասկած չկա, որ կառավարության դեմ քարոզչական զինանոցում լինելու էր նաեւ այդ տարբերակը, եթե կառավարությունը առաջնորդվեր հակառակ տրամաբանությամբ:


Ինչպիսին է այդ ֆոնին իրական վիճակը: Հիվանդանոցները լեցուն են եւ կա նոր հզորությունների կարիք, դա նկատելի է անզեն աչքով: Բայց մասնագետները նաեւ մատնացույց են անում Հայաստանի ունեցած ռեզերվները, որոնք եւս կան եւ ըստ այդմ կարող են գործարկվել: Եվ կառավարությունը հայտարարել է դրանցից մի քանիսի մասին:

Այդ ֆոնին ակնառու է, որ մի շարք շրջանակներ քարոզչական դաշտում վարում են այսպես ասած «հակադիմակային» մարտ, հանրությանը տարբեր կերպ համոզելով, թե դիմակը ավելորդ է, եւ կորոնավիրուսը ընդհանրապես չափազանցված կամ առավել եւս մտացածին վարակ է:


Թավշյա հեղափոխությունից հետո նախկին համակարգի տարբեր շրջանակներ «խաղադրույք» են կատարում սառնարանների մոտալուտ դատարկության վրա: Այդ մասին բաց խոսում էր նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սպասելով դրան 2019 թվականին:

Իրականում, 2019 թվականին Հայաստանի բյուջեի եկամուտները հավաքագրվեցին մոտ 1 միլիարդ դոլարով ավելի: Սառնարանները չդատարկվեցին:

Կա՞ այժմ արդյոք որեւէ մեկի մոտ սպասում, դրա արդարացմանը հասնելուն միտված քայլերով ու գործողություններով հանդերձ, որ «չդատարկված սառնարաններին» կարող են փոխարինել կորոնավիրուսի համաճարակի անկառավարելիության հետեւանքով «լցված գերեզմանափոսերը», տալով սպասված քաղաքական էֆեկտը:

Միթե Հայաստանում կարող է գտնվել այդպիսի ուժ: Թե՞ այդ ուժը Հայաստանից դուրս է:

Ի դեպ, տեղեկատվության անվտանգության մասնագետներից մեկը օրերս արձանագրել էր, որ Ֆեյսբուք սոցցանցում «կորոնավիրուսի սուտ լինելու» մասին պարբերաբար հայտնող եւ գովազդի կարգավիճակով պտտեցվող մի քանի էջեր կան, որոնցից բոլորի ադմինները գտնվում են Ռուսաստանում:

Сообщение Սառնարանները չդատարկվեցին, գերեզմանափոսերը կլցվե՞ն. տարօրինակ իրավիճակ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->