>

Ինչպես արդեն հայտնի է, Կարպիս Փաշոյանն, ով Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակն է, որոշել է վաղը հրաժարականի դիմում ներկայացնել։

Լիլիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախ ասեմ, որ ի սկզբանե, ինքնս դեմ եմ եղել Կարպիսի հրաժարականի պահանջին, սակայն վերջինիս գրած այս ցինիկ տեքստից հետո, շատ բան փոխվեց։

Ստորև ներկայացնեմ Կարպիս Փաշոյանի գրառումը, և անցնենք առաջ՝




Քոչարյանի զոհերը

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին:






Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:

Բարին ընդ ձեզ», – նշել է նա:

Հիշեցնեմ նաև, որ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների թեմա է դարձել օրեր առաջ Սիվիլնեթին տված հարցազրույցը,  մասնավորապես, ապրիլյան պատերազմի և Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին հնչեցրած կարծիքը:

Կարպիսն իր գրառման մեջ նշել է, որ հրաժարական է տալիս այն պատճառով, որ ռազմահայրենասիրական շիզոֆրենիան հաղթեց բանականությանը։


Նախ սկսենք նրանից, որ Կարպիսը, դեռևս լինելով պետական պաշտոնյա վիրավորեց այն անձանց, ովքեր իր կարծիքով սխալ էին հասկացել իրեն, ինչի պատճառով պահանջում էին որպեսզի նա հրաժարական տա։

Եթե անգամ համարենք, որ այդ բոլոր անձինք իսկապես սխալ էին և ճիշտ չէին ընկալել իր ասածը, եթե անգամ ընդունենք, որ այդ բոլոր անձինք տգետ են, ապա մի՞թե իրավունք կա՝ հրապարակավ վիրավորել նրանց՝ հատկապես այն պարագայում, երբ դեռևս համարվում ես պետական պաշտոնյա։

Մի՞թե ռազմահայրենասեր շիզոֆրենիկ ձևակերպումը  վիրավորական կոնտեքստի մեջ  չէ ասված։

Անգամ եթե տվյալ մարդիկ շիզոֆրենիկ են, ապա  տրամաբանական է արդյոք, որ գեյերի իրավունքի պաշտպանը՝ նման կերպ արտահայտվի շիզոֆրենիկների մասին․ սա զուտ ռեպլիկի կարգով։

Իսկ հիմա ըստ էության․ Կարպիս Փաշոյանը, բոլոր այն անձանց ովքեր սխալ էին հասկացել իրեն, անխտիր բոլորին համարեց շիզոֆրենիկ․ թէ՞ մեծահասակ դեպքով ու ամեն բան հասկացող խոսնակը, հիմա էլ կասի որ իրեն էլի սխալ էին հասկացել։

Եթե չգիտեք, ապա ասեմ, որ այդ շիզոֆրենիկներից մեկն էլ կապիտան Սարգիս Ստեփանյանն էր, որ կռվի դաշտում կորցրեց ձեռքը։



Սարգիսն իր բաց նամակում, որն ուղղված էր վարչապետ Փաշինյանին,  իր և իր մարտական ծառայություն անցած վիրավոր զինծառայողների կողմից, պահանջում էր՝ Կարպիս Փաշոյանի հրաժարականը, և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տվյալ նամակում, ԲԱՑԱՐՁԱԿ չկար գեթ մի տող, մի բառ, որտեղ վիրարավորական խոսք ասվեր Կարպիսի մասին։

Քանի որ Սարգիսը իր խոսքում գտնվեց զուսպ և և կոպիտ բառեր չօգտագործեց, ես նույնպես կլինեմ զուսպ։

Քանի որ Սարգիսը իր խոսքում չասաց, «տո այ մեծահասակի դեմքով մալակասոս, դու ինչ իրավունք ունես, Ռոբի կամ մյուս տղերքի մասին նման կերպ արտահայտվես» , ապա ես նույնպես չեմ ասի՝ «տո այ մեծահասակի դեմքով մալակասոս, դու ով ես, որ Ռոբի ու մյուս տղերքի մասին նման կերպ արտահայտվես» ։

Քանի որ Սարգիսը կոռեկտ գտնվեց և չասաց՝ տո այ չկայացած խոսնակ, էնպես խոսեիր, որ մարդիկ քեզ ճիշտ հասկանային, կամ գոնե «ներողություն խնդրեիր ու թեման փակվեր», ապա ես նույնպես չեմ ասի՝ տո այ չկայացած խոսնակ, էնպես խոսեիր, որ մարդիկ քեզ ճիշտ հասկանային, կամ գոնե ներողություն խնդրեիր ու թեման փակվեր»։

Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են թե Կարպիսի դեմ ուղղված այս քննադատությունն ու բողոքը պատվիրված է հհկ-ի կողմից՝ համարելով, թերևս, որ  փոխվարչապետի մամուլի խոսնակից է կախված թավշյա հեղափոխության ձախողումը։

Սիրելի հայրենակիցներ, այդ բողոքող ու քննադատող մարկանց մեծ մասը, օր ու գիշեր պայքարում էր նույն այդ հհկ-ի դեմ, օրերով տուն չէին գնում Հանրապետության հրապարակից։

Հիմա, պարզապես, այդ մարդիկ չեն ուզում պետական ապառատում տեսնել՝ «Սարգիսի չասած մեծահասակի դեմքով մալակասոսների» ։

Իրականում, ինչպես Կարպիսն էր ասում, իսկապես արտառոց ոչինչ տեղի չի ունեցել․․․

Պարզապես Նոր Հայաստանում, որը Փաշինյանի հետ մեկտեղ կերտեցին նաև այդ ռազմահայրենասեր շիզոֆրենիկները, չպետք է լինեն անպատասխանատու պաշտոնյաներ։

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->