>

Բոլոր փայլուն ամսագրերը գեղեցկության և առողջ ապրելակերպի հետ կապված մեզ շատ խորհուրդներ են տալիս երիտասարդության պահպանման համար: Մենք չպետք է պառկենք քնելու առանց դեմքի կոսմետիկան մաքրելու, պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնենք մաքուր օդում, ունենանք պատշաճ սննդակարգ և ձքտենք ավելի քիչ նյարդայնանալ : Առհասարակ, այս խորհուրդներն աշխատում են, բայց կան «ծերացման» ևս մի քանի գործոններ, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք: Մենք պատրաստել ենք վեց «վնասակար» սովորությունների ցանկ, որոնք պետք է անմիջապես արմատախիլ անեք Ձեր կյանքից, միշտ լավ խնամված և գեղեցիկ տեսք ունենալու համար:





1. Դեպրեսիա. Գիտնականներն արդեն ապացուցել են, որ վատ տրամադրությունն ու ապատիան իրական հիվանդություններ են, որոնք բժիշկների իրական օգնություն են պահանջում: Հետևաբար մի փորձեք ինքնուրույն հաղթահարել այն: Օգնության համար խորհրդակցեք մասնագետի հետ:





2․Արևապաշտպան քսուկներ․ Դուք այն գնում եք միայն այն ժամանակ, երբ պատրաստվում եք գնալ ծով, բայցց ապարդյուն: Արևի ճառագայթները շատ վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ Ձեր մաշկի վրա։ Դրանցից մաշկը երեք անգամ ավելի արագ է կնճռոտվում: Ամռանը դրանից խուսափելու համար անցեք դեմքի արևապաշտպան քսուքների: Բավարար կլինի միջոցներ `30 SPF պաշտպանության մակարդակով:

3. Ծխելը. Պասիվ, պարբերբար կամ ակտիվ ծխելը հավասարապես վնասակար է կանանց մարմնի համար: Կա միայն մեկ ելք. Ամբողջովին հրաժարվեք այս բացասական սովորությունից: Եվ ավելի քիչ լինել այն վայրերում, որտեղ մարդիկ շատ են ծխում…


4. Շփման բացակայություն. Պարզվում է, որ ընկերների հետ կանոնավոր հանդիպումներն օգնում են մեզ մնալ ավելի երիտասարդ և այսպես մեր մաշկը փրկվում է ցանկացած վատ ազդեցությունից: Միայնությունը կործանարար ազդեցություն է ունենում մեր մարմնի վրա: Հետևաբար, ավելի հաճախ հանդիպեք Ձեր սիրելիների հետ և ակտիվորեն անցկացրեք ազատ ժամանակ նրանց հետ:



5. Սուրճ. Բնականաբար, ամեն օր մեկ բաժակ սուրճ խմելը սովորական ծեսից վերածվել է կենսակերպի: Առանց այս անուշահոտ ըմպելիքի, տեղի չեն ունենում հանդիպումներ ընկերների հետ, և նույնիսկ բիզնես բանակցություններ: Բայց մեծ քանակությամբ դրա օգտագործումը բացասաբար է անդրադառնում մարմնի վրա և առաջացնում է ծերացում:

6. Հեղուկներ խմելը «ձողիկի» միջոցով. Եթե ​​պարբերաբար խմում եք հյութ կամ կոկտեյլներ ձողիկների միջոցով, ապա զգույշ եղեք: Շուրթերի մկանների նման դասավորությունը հրահրում են խորը կնճիռների առաջացման, որոնք առանց վիրաբուժական միջամտության հնարավոր չէ վերացնել:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Сообщение Վեց «վնասակար» սովորությունների ցանկ, որոնք պետք է անմիջապես արմատախիլ անեք Ձեր կյանքից, միշտ լավ խնամված և գեղեցիկ տեսք ունենալու համար появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->