>

Հրապարակ-ը գրում է՝

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ:




Քոչարյանի զոհերը

Պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը:





Հրապարակ-ին պատմեցին, որ նշված օրը Արտակը իր ընկերոջ` ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը սպորտսմեն է և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում:

Ոստիկանները մտել են օբյեկտ և պահանջել, որ պարերի որոշմամբ` այն պետք է փակվի և ներկաներին խնդրել են լքել տարածքը: Ալեքսանյանն ու ընկերը չեն ենթարկվել պահանջին, ինչի արդյունքում սկսվել է քաշքշուկ:


Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել` Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին:

Մեր ձեռքն է հայտնվել միջադեպի տեսանյութը, որտեղ նաև սպիտակ շորերով մի կին է երևում, որը, ըստ տեղեկության, Արտակի կինն է: Նա ոտքով հարվածելով` փորձում է ազատել ամուսնուն ոստիկանների ձեռքից:

Ոստիկանությունից հաստատեցին եղելությունը` միջադեպի վերաբերյալ տալով հետևյալ պարզաբանումը.



«Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է:  Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

Աղբյուր՝ Hraparak.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->