>

Ազգային անվտանգության տնօրեն ա նշանակվում մի մարդ, որը հրաժարվում ա հորից՝ կուսակրոն հոգևորականից՝ Կոտայքի թեմի առաջնորդից։ Երբ դրա մասին խոսվեց, մի տեսակ չհավատացի ու հերքող փաստեր էի փնտրում։ Պարզվեց՝ հոր անունը եզակի անուններից ա՝ Էլբեկ, ու Հայաստանի Հանրապետությունում միայն մի Էլբեկ Քյարամյան գոյություն ունի, որն էլ հենց նշված հոգևորականն ա։


Ենթադրյալ հայր ու որդին շատ էմոցիոնալ հերքում են իրենց էդ կապը։ Փաստերը համառորեն այլ բան են պնդում։ Իսկ աշխատավարձի ու կուտակած ֆինասական միջոցների անհամապատասխանությունը նորանշանակ ԱԱԾ տնօրենը բացատրում էր հարուստ քեռու առկայությամբ։ Բանից պարզվում ա, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել ա կոռուպիցայով չզբաղվել, ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող ա տվել։








Քոչարյանի զոհերը

Թերևս, կոռուպցիայով զբաղվելու ցանկությունն ու հնարավորությունները շատ մեծ են եղել, դրա համար քեռին չի դադարել էդ նպատակով փոխանցումներ կատարել նույնիսկ էն դեպքում, երբ հաշվին արդեն տասնյակ հազարներով դոլար ա եղել։ Ու սա իմ կամ որևէ այլ մեկի մտահանգումը չ1։ Արգիշտին ինքն ա խոսել քեռու ու նրա նվիրաբերած գումարների, դրանց նպատակի մասին։

Մի հատ էլ էդ պաշտոնը նշենք՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ… տնօրեն։ Էնքան են անելու, որ անվտանգության համար մտահոգությունը միայն աղոթքներով փարատվի ու նույնիսկ աթեիստների մոտ։


Չնայած, մարդ ես էլի, մեկ էլ ու մի օր կպարզվի, որ ճիշտը դա էր, ու էս դառնահամը, որ մնում ա ամեն նման որոշումից հետո, զուտ կյանքի ու պետության մասին սխալ պատկերացումների հետևանք էր։ Ի՞նչ իմանաս…



Վերջին քաղաքական պրոցեսներն անընդհատ նոր օրինակներ են տալիս, թե ինչպես չպիտի մտածեինք։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/usernameisavailablenow


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->