>

Տղան, որը մեծացել էր մանկատանը, չզայրանալով աշխարհի վրա մեծանալով նա փնտրեց ու գտավ իր մորը: Բայց երկար սպասված հանդիպումը հիասթափություն է առաջացրեցնում: Քիչ հավանականություն կա, որ որևէ մեկը վիճարկի, որ մեր մոլորակի փոքրիկ բնակիչներն ունեն ամենամեծ սրտերը: Մեծահասակները հաճախ չեն ներում միմյանց այնպիսի մանրուքներ, որոնց վրա Դուք նույնիսկ կարող եք ծիծաղել։ Բայց երեխաները կարողանում են մեծահասակներին ներել անգամ ամենալուրջ մեղքերը ՝ չեն հրաժարվում, չեն մոռանում և նույնիսկ փորձում են օգնել:

Մեր պատմությունը նույնպես այս մասին է:

Սրտի փոխարեն մի քար ունեցող մոր և նրա որդու մասին, որն ունենալով ծնող մեծացել է մանկատանը: Եվ երբ նա մեծցավ գնաց փնտրելու աշխարհի ամենամտերիմ և սիրելի անձնավորությանը՝ այդպես էր թվում նրան այդ ժամանակ։ Անտոշկան ընկել էր մանկատուն, երբ վեց տարեկան էր: Նա իր ամբողջ մանկությունն անցկացրել է կեղտոտ սենյակում ՝ բավարար չափով չուտելով և համարյա փողոց դուրս չգալով: Իսկ մայրը խմել և մոռացել էր, որ ինքն ունի որդի և որոշ պարտականություններ:




Քոչարյանի զոհերը

Նիհարած <<Մաուգլուն>> մեծ և վախեցած աչքերով, խնամակալության մարմինները տարան տնից այն բանից հետո, երբ նրա մորը զրկեցին ծնողական իրավունքներից: Օտար մորաքույրներն ու հորեղբայրները հավատում էին, որ նրանք պարզապես փրկել են տղային սովից: Բայց Անտոնը շատ երկար ու դժվարությամբ ընտելացավ մանկատանը: Թող տանը սոված ու կեղտոտ լինի, թող մայրը միշտ հարբած և զայրացած լինի, բայց նա ուզում էր գնալ այնտեց` իր սիրելի ննջասենյակը:


Անցան տարիներ: Անտոնը մեծացավ և դուրս եկավ մանկատնից, գնաց սովորելու, հետո աշխատանք ստացավ: Նա գիտեր, որ կյանքում նա կարող է միայն ինքն իրեն ապավինել: Եվ նա հասկանում էր, որ մանկատանը միայն որբ երեխաները չեն հայտնվում, նա գիտեր, որ ինչ-որ տեղ ապրում է իր մայրը: Նրան, որին տղան սպասում էր այսքան տարիներ: Եվ վերջապես որոշեց ինքնուրույն գտնել մորը՝ չնայած նրան, որ հասկանում էր, թե ով է «վիշտ-մայրը», և թե ինչու է նա հայտնվել մանկատանը: Անտոնը չէր ցանկանում նախատել կամ քննադատել իր մորը: Պարզապես ուզում էր գտնել նրան: Մի գուցե նա ոչ մի օգնղ չունենալով այժմ ունի աջակցության կարիք։





Անտոնին անհրաժեշտ էր շատ ուժ, համբերություն և ժամանակ, որպեսզի կարողանա գտնել մորը, որն արդեն երկար ժամանակ էր, որ չէր ապրում նախկին հասցեում: Ինչպես պարզվեց, նա ապրում էր արվարձաններում՝ մի փլված տան մեջ, որն ըստ երևույթին վաղուց էր այդ վիճակում: Անտոնը երկար թակում էր գրեթե կոտռված դուռը, թակում և անհանգստանում էր, թե ինչպիսին կլինի իր մայրը, և վերջապես դուռը թեթևակի բացվեց: Հյուրին նայեց մի կնճռոտ տարեց կին։

-Ինձ ասացին, որ ես կարող եմ այստեղ գտնել Աննային,

— Անտոնն ասաց իր մոր անունը։


-Ես եմ Աննան, — ժպտաց ծեր կինը,

— Իսկ դու ով ես,- Անտոնը ցնցվեց:

Նա գիտեր, որ իր մայրը այժմ պետք է լինի մոտ քառասուն տարեկան: Իսկ այստեղ…

Բայց նա ասաց այն, ինչ ուզում էր. «Բարև, մայրիկ»: Ծեր կնոջ աչքերն ասես մի փոքր կյանքի կոչվեցին, նա կարծես փորձում էր ինչ-որ բան հիշել: Ըստ երևույթին հիշեց․ « Դու պատահմամբ հո չե՜ս փախել  մանկատնից», — հարցրեց նա:

«Մայրիկ, ես վաղուց եմ մեծացել, ապրում եմ առանձին և ունեմ աշխատանք»: «Աշխատանք» բառից տիկնոջ տեսքը կյանքի կոչվեց: Նա թույլ տվեց, որպեսզի հյուրը ներս մտնի, բայց միայն հարցնում էր. «Դու աշխատո՞ւմ ես>>, <<Գումար վաստակո՞ւմ ես>> , <<Դա նշանակում, որ քեզ մոտ կա գումար>>։



-Դու ունես օգնության կարի՜ք,- անհանգստացավ որդին։

-Այո, ես հիվանդացել եմ, իսկ դեղամիջոցի համար գումարս չի բավարարում, — պատասխանեց մայրը,

-Ասա այն, ինչ քեզ հարկավոր է, ես կբերեմ դեղատնից,- ասաց տղան ։

-Դու ավելի լավ է գումարը տուր ինձ, ես անձամբ կգնեմ։ Անտոնը իր բաճկոնից հանեց գումարը, որը մոր ձեռքը հմտորեն բռնելով անմիջապես անհետացավ դռան արանքում, որից հետո … դուռը փակվեց: Զարմացած Անտոնը մի քանի րոպե տեղում կանգնած  մնաց, և վերջապես որոշեց հեռանալ: Բայց հազիվ մանկան պես մի քանի քայլ անելով, հանկարծ նորից բացվեց դուռը: Նույն կոպիտ, հարբած ձայնը հարցրեց.

«Հե ,յ, ինչ է քո անունը և ինչու ես եկել»: Անտոնը տխուր ժպտաց մորը … Ո՝չ, նա ժպտաց այդ օտար կնջը և լուռ հեռացավ դեպի իր սեփական կյանքը, որտեղ նա ապագայում կունենա ամեն ինչ: Թե՛ ընտանիքը, և թե՛ երեխաները: Երեխաներ, որոնց նա երբեք ցավ չի պատճառի: Անտոնը շատ կփորձի նրանց դարձնել ամենաերջանիկն աշխարհում …

Նյութը պատրաստեց՝ hetaqrqire.ru-Ն

Сообщение Մանկատնից դուրս գալուց հետո տղան փնտրեց ու գտավ մորը։ Կինը չէր հիշում նույնիսկ որդու անունը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->