>

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին ասել է, որ այն մարդիկ, ովքեր կորոնավիրուսային վարակ են ունեցել և հիվանդությունից ապաքինվել են, համաճարակաբանական ծանր իրավիճակում պետք է շարունակեն հետևել բոլոր նախազգուշական միջոցներին:

Այս մասին Կոմարովսկին գրել է Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում:




Քոչարյանի զոհերը





Բժիշկն ընդգծել է, որ նույնիսկ այն անձը, ով ապաքինվել է կորոնավիրուսից, կարող է վիրուսը կրել, եթե անտեսում է սանիտարական պահանջները:


«Նույնիսկ եթե դուք արդեն ունեցել եք կորոնավիրուս, միևնույն է, կարող եք դիպչել դռան բռնակին, ձեռքով «ստանալ» վարակը, բարևել ինչ-որ մեկին ձեռքով և վարակել այլ մարդու:

Այսինքն, նույնիսկ եթե բուժվել եք, սա ձեզ թույլ չի տալիս քայլել ամենուր, բռնել ամեն ինչ և ռիսկի ենթարկել ուրիշների կյանքն ու առողջությունը:



Խնդրում եմ զգույշ լինել. պահպանեք սոցիալական հեռավորությունը և լվացեք ձեր ձեռքերը»,- խորհուրդ է տվել Կոմարովսկին:

Նյութի աղբյուր՝ 168.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->