>

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դեռ մեկ տարի առաջ խոսելով պարգևավճարների մասին գրել էի…

Տեղերն ու դերերը երբեք չփորձեք խառնել… քանզի նախկին պաշտոնյաների պարգևավճարների չափերն անհաշվելի էին, և բացի դա նրանք իրենց ՛՛սիրելիներին՛՛ կամ ՛՛սիրուհիներին՛՛ պետական բյուջեի միջոցներից՝ օրենքի տառի պահպանմամբ որպես պարգևավճար նվիրում էին ոչ միայն ավտոմեքենաներ, թանկաժեք արդուզարդ, այլ նաև էլիտար բնակարաններ…




Քոչարյանի զոհերը

Հ.Գ. Նախկին գլխավոր դատախազ գևորգ կոստանյանն իր տեղակալ-քարտուղարուհուն /էմիլ բաբայանին/ 2014թ. հոկտեմբերի 3-ին պետական միջոցներով 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան էր ՛՛նվիրել՛՛ Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում:




Բնակարանը /պարգևավճարը/ էմիլ բաբայանին տրամադրվել էր ոչ թե ծառայողական նպատակներով, ինչը նշանակում էր, որ բնակարանը պետք է գտնվեր պետության հաշվեկշռում, այլ հատկացվել էր սեփականության իրավունքով:

Մինչդեռ ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, Էմիլ Բաբայանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2013թ. հոկտեմբերի 17-ին, ունեցել էր բնակարան:

Մինչ օրս չի պարզաբանվել, թե ինչու էր պետական բյուջեի միջոցներով էլիտար շենքում նախկին գլխավոր դատախազի տեղակալի համար ևս մեկ բնակարան ձեռք բերվում:

Այդ բնակարանի ՛՛պարգևատրումը՛՛ կոռուպցիոն խարան է այն նվիրողի և նվերն ընդունողի համար, քանզի վերջինս ունենալով բնակարան, ևս մեկը ՛՛պլոկում էր՛՛ պետությունից…


Զավեշտալի է, բայց այդ տեղակալ-քարտուղարուհին էլիտար բնակարանը ՛՛նվեր էր» ստանում այն դեպքում, երբ չէր լրացել դատախազության համակարգում նրա պաշտոնավարման մեկ տարին: Այլ խոսքով՝ նա դեռ ՛՛փորձաշրջան էր անցնում՛՛ դատախազությունում, և դեռ հարց էր՝ կդառնար դատախազ, թե ոչ…

Նույն այդ ընթացքում մարզային դատախազություններում աշխատում էին քսան տարվա ստաժ ունեցող դատախազներ՝ ովքեր չունեին բնակարաններ: Ցավալի էր, բայց նրանք այդպես էլ չարժանացան պետության ուշադրությանը:

Մինչդեռ 31.593.575 դրամով տարբեր մարզերում բնակարանային խնդիրներ ունեցող երկարամյա ստաժ ունեցող դատախազների համար կարելի էր ձեռք բերել առնվազն վեցից յոթ բնակարան… սակայն նրանք այդպես էլ ՛՛չպարգևատրվեցին՛՛ և չապահովվեցին բնակարաններով:


Հեյ գիդի ժամանակներ, ոմանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին էր… Իսկ հիմա նրանցից շատերը մորը կորցրած հորթուկների նման անմեղսունակ բառաչում են՝ կարծելով թե մոռացվել է իրենց պարգևավճարների և նվերների չափերի մասին…

Հ.Գ. Այսօր մամուլում հրապարակվեց, որ 2014 թվականից ՀՀ Գլխավոր դատախազությունում պաշտոն զբաղեցրած անձը, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորություններից և, անտեսելով ՀՀ կառավարության 1055-Ն որոշման ուժի մեջ չմտնելու հանգամանքը, և պետության միջոցով 2 բնակարան նվիրաբերել ենթականերին, առաջացնելով ծանր հետևանք:

Այս դեպքի առիթ Ազգային Անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309֊րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ,

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հ.Գ. Ինձ մնում է միայն ցավակցել Մոսկվայի պադվալներում ալկաշությամբ զբաղվող, քրեական օրենսգրքի շուջ մեկ տասնյակ հոդվածներով հետախուզվող պովռ Միշիկի բուծած գևորգ կոստանյանին…

Сообщение Նոր բացահայտում գլխավոր դատախազի նախկին տեղակալի կողմից. Ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->