>

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, կադրային փոփոխությունները ուժային կառույցներում ինչպե՞ս եք գնահատում: Ինչո՞ւ վարչապետը գնաց այս փոփոխություններին:




Քոչարյանի զոհերը

Ես զգում էի, որ գնում են հեղաշրջման: Իրենց լրատվական վիրտուալ աշխարհի կատաղի գրոհը, որը իրական չէ, բայց կա, եղանակ է ստեղծում, դարձել էր անվերահսկելի: Իսկ և ԱԱԾ-ն, և ոստիկանությունը, սրանք անտարբեր էին, հավանաբար հովանավորում էին: Եվ սա նախկին գողապետության մի բլոկն էր, և ԳՇ պետը հաստատ պետք է փոխվեր: Ես ենթադրում եմ, որ ԳՇ պետը փոխվեց պրոֆեսիոնալիզմի բացակայության և վատ գեներալ լինելու պատճառով: Բայց առիթը՝ որդու հարսանիքը, լավագույնս գտնվեց, ինքը չհասկացավ, որ գերագույն գլխավոր հրամանատարը փոխվել է, հեղափոխություն է եղել:





Սրանք այնքան են հղփացած, դա չեն հասկանում: Մտածում են՝ իրենք ինչ ուզեն կանեն: Հիմա Նիկոլ Փաշինյանը վերցրեց այդ բոլորին և լցրեց մի դույլի մեջ: Եվ բանակի համար սա փայլուն փոփոխություն է: ԱԱԾ պետի փոփոխությունը նույնպես անհրաժեշտ փոփոխություն է:


Արդեն իսկ հնչում են քննադատություններ, որ ԱԱԾ նոր պետն ընդամենը 29 տարեկան է:

Հեղափոխություններն անում են քսան տարեկանում: Կարևորը տաղանդավոր լինելն է և անկախության նվիրյալ լինելն է: Հայաստանի պրոբլեմը ռուսական գործակալ չլինելն է: Ռուսաստանին պետք է պարտադրել բանաձև՝ մեզ հետ պետք է հարաբերվել միջպետական հարաբերություններով, դու այստեղ ազդեցության գործակալական ցանց, համակիրներ չպետք է ունենաս, այստեղ գործակալների գործը վատացել է:

Գործակալները շանս չունե՞ն:



Քանի մենք կանք, չունեն:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այդ ուժերը հայտնվել են պատմության աղբանոցում դե ֆակտո, շատ շուտով կհայտնվեն նաեւ դե յուրե: Իշխանությունն այս առումով չի՞ ուշացել:

Մենք չգիտենք՝ խորքում ինչ գործընթացներ են: Եվ հիմա անում են այն, ինչ հարմար են գտնում:

Աղբյուր

Сообщение Ես զգում էի, որ գնում են հեղաշրջման. Հիմա Նիկոլ Փաշինյանը վերցրեց այդ բոլորին և լցրեց մի դույլի մեջ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->