>

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրեւանդում կիրակի օրը տեղի ունեցած հարսանիքը շատերի կյանքում ճակատագրական դեր խաղաց։ Եվ մենք, որ գրել էինք և տեսանյութ հրապարակել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից, մեզ մի քիչ մեղավոր ենք զգում, որ նպաստել ենք նրա




Քոչարյանի զոհերը

պաշտոնանկությանը, սակայն ո՞վ պիտի ենթարկվի պարետատան որոշումներին, պահպանի արտակարգ դրության կանոնները, եթե ոչ առաջին հերթին զինվորականները, այն էլ՝ զինված ուժերի գլխավոր շաբի պետ, գեներալ Արտակ Դավթյանը։ Իսկ նա, չգիտես ինչու, մեզ մեղադրում է իր անձնական կյանք ներխուժելու ու իրեն «քաղաքական խաղերի»





մեջ ներքաշելու համար, կարծես թե այդ հարսանիքը մենք ենք արել։ Ինչ վերաբերում է քաղաքական խաղերի մեջ նրան ներգրավելուն, ոչ ոք նրան չի մեղադրել դրա մեջ, ընդամենը ներկայացրել ենք պետությունում ստեղծված ռեժիմի պայմաններում բազմամարդ հարսանիք անելու փաստը՝ զուգահեռներ անցկացնելով տնօրեններին ու ուսուցիչներին


աշխատանքից ազատելու իրավիճակների հետ, երբ նրանք միայն շրջանավարտներին ատեստատներ էին հանձնել՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ինչեւէ, մեզ նոր մանրամասներ են պարզ դարձել ճակատագրական հարսանիքից։ Նախ, մեզ ասացին, որ հապաղելու պատճառը եղել է այն, որ փեսացուի տատիկներից մեկն առողջական լուրջ հարցեր ունի եւ կարող է չապրեր մինչեւ արտակարգ



դրության ավարտը, ուստի որոշել են այնպես անել, որ տատիկը տեսնի թոռան երջանկությունը եւ մասնակցի այդ արարողությանը։ Սակայն կարծել են, որ եթե տան բակում են անում, կառավարությունից եւ ՊՆ-ից շատ մարդ չեն հրավիրում, հարսանիքի փաստը գաղտնի կմնա եւ լուրջ արդյունքներ չի ունենա։ Փաստորեն, չստացվեց։ Հարսանիքի քավոր կանգնել է Արտակ Դավթյանի տեղակալը՝ Ստեփան

Գալստյանը։ Հարսանեկան սեղանին վայրի խոզի միս են մատուցել, որը ուղարկվել էր Արցախից՝ Քարվաճառի կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի կողմից։ Ցավոք, ո՛չ Արտակ Դավթյանը, ո՛չ էլ նրա տեղակալները, ևա առավել ևս ո՛չ էլ Արայիկ Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեցին, որ նրանց խոսքը ներկայացնեինք։ Կորպուսի հրամանատարը, նշեցին, դիրքեր է բարձրացել, մյուսները հեռախոսազանգերին չեն պատասխանում»:

Сообщение Ով է եղել քավորը. Մանրամասներ ճակատագրական հարսանիքից появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->