>

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։




Քոչարյանի զոհերը

Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում. գրում է hraparak.am-ը։





Բայց Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախն, այնուամենայնիվ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, ումից նա հատկապես վտանգ է զգում։


Մեր աղբյուրների վկայությամբ, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առաջին հանձնարարությունը եղել է Վանեցյանին «վնասազերծելը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ցանկացած պատրվակով նրան կանչել ԱԱԾ, ձերբակալել, ապա դատարանի նկատմամբ բոլոր լծակները գործի դնելով, երկամսյա կալանքի սանկցիա ստանալ։



Նա ասել է՝ կարեւորը այս 2 ամիսը նրան փակի տակ պահենք, 2 ամսից կազատենք։

Արգիշտի Քյարամյանը կադրային սպա չէ եւ իր ղեկավարի հանձնարարությունները կատարելու հարցում որեւէ «կոմպլեքս» չունի։ Մեր տեղեկություններով, այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվելու է հարցաքննության եւ ամենայն հավանականությամբ, ձերբակալվելու է։

Сообщение Վարչապետը հրահանգել է Արթուր Վանեցյանին կանչել ԱԱԾ, ձերբակալել ու կալանավորել. Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->