>

-Ես և Միշան ամուսնալուծվել ենք չորս տարի առաջ: Նա նորից է ամուսնացել և մեկնել մեկ այլ երկիր, իսկ մորը երբեմն բացիկներ է ուղարկում: Սկզբում ես ցնցվել ու ընկճվել էի, որ նա լքել էր ինձ և որդուս՝ հեռանալով ավելի երիտասարդ կնոջ մոտ: Բայց ժամանակի ընթացքում ինձ համար ավելի հեշտ դարձավ,- կիսվում է 30-ամյա Լենան:

Նրա որդին ՝ Էդվինը, գրեթե 7 տարեկան է, այս տարի նա արդեն պետք է գնա դպրոց: Լենան մայր չունի, նա մահացել էր, երբ Լենան սովորում էր դպրոցում: Հայրն ամուսնացել է երկրորդ անգամ, նրա նոր կինը շատ լավն է, նա միշտ պատրաստ է հասնել օգնության, բայց նրանք ունեն ընդհանուր որդի, որն արդեն ավարտում է դպրոցը: Հայրն ու Մարինան՝ երկրորդ կինը, հնարավորության դեպքում օգնում են Լենային և Էդվինին, միշտ ուրախ են նրանց տեսնել իրենց տանը, գումար են տալիս հնարավորության դեպքում: Բայց հիմնականում Լենան միայնակ կարողանում է հաղթահարել դժվարությունները:




Քոչարյանի զոհերը




— Երբ Նատալիան (սկեսուրս)  զանգահարեց և ասաց, որ պատրաստ է ինձ և որդուս ընդունել իր բնակարանում, ես սկզբից շատ էի ուրախացել, քանի որ ես ամբողջ օրը հոլի նման պտտվում եմ,  դժվար է վճարել սննդի և մնացած ծախսերի համար, որդիս հաճախ է հիվանդանում, իսկ ես ստիպված արձակուրդ եմ վերցնում, որպեսզի կարողանամ նրա խնամել,- ասում է Լենան,

— Բայց ինձ համար ասես մի մեծ հարված էր այն, որ սկեսուրս ասաց, որ մտադիր է մեզանից գումար վերցնել:


Նատալյան ասաց. — Բնակարանը կարգի եմ բերել, մի փոքր վերանորոգում եմ կատարել: Օտար մարդկանց չեմ ուզում ներս թողնել, իսկ Լենան դեռ մերոնքական է, երեխան էլ հանգիստ տղա է, և չի փչացնի վերանորոգումը: Վարձավճարը նշանակել եմ զուտ խորհրդանշական՝ համեմատաբար քիչ, դա կլինի լրացում իմ կենսաթոշակին, քանի որ Միշան իր կյանքն ունի, և հազվադեպ է ինձ գումար ուղարկում, չէ-որ պետք է ինչ-որ բանով կարղանամ ապրել:  Իսկ Լենան միանգամից վիրավորվեց ինձանից, գումարը տալիս է դժգոհ դեմքով մարդկանց էլ  խոսում է իմ  հետևից։

Լենան վրդովված է սկեսուրի պահվածքից.


— Ես ստիպված էի համաձայնել, ի վերջո, ես չէի կարողանա գտնել նման գնով վարձակալական բնակարան, բայցի այդ այն գտնվում է պատշաճ վայրում և շատ մոտ է աշխատանքիս վայրին : Բայց գլխիս մեջ չի տեղավորվում, որ այդ կինը թոռանն օգնելու փոխարեն, գումար վերցնել հենց իր թոռնիկից։ Մի՞ թե նրա խիղճը դա թույլ է տալիս: Մենք այստեղ ապրում ենք անհույսությունից, իսկ երեխաս հետ նա հաստատ չի շփվի:

Նյութը պատրաստեց՝ hetaqrqire.ru-ն

Сообщение Նախկին սկեսուրս թոռանն օգնելու փոխարեն գումար էր վերցնում մեզանից իր տանն ապրելու համար появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->