>

Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ով երեկ՝ հունիսի 8-ին, հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով, այժմ հայտնում է «բուժված» լինելու մասին:





«Սիրելիներս, անչափ զգացված եմ բոլորիդ հոգածության ու անհանգստության համար։ Ուրախ եմ ասել, որ կորոնավիրուսը անցավ ու կորավ անհետացավ։





Ուրախ եմ ռեկորդ գրանցելու համար՝ թագավարակը բուժվեց ընդամենը 24 ժամում՝ գաղտնիքն ասեմ՝ պինցետ ու տնական արաղ, բայց միակ նրբությունը, որ փրկում է թագավարակից՝ պայքարն է հանուն մեր Հայրենիքի կայացման:


Իմ հարազատներ, եղեք լավատես, անկախ ամեն ինչից, եղեք համարձակ ու հիշենք, եթե կորցնում ենք Հայրենիքը, կյանքն իրականում անիմաստ ու դատարկ է դառնում, եկեք մեր միակ վախը մեր Հայրենիքի այս մի կտոր գողտրիկ ու սուրբ անկյունի համար թող լինի»,- գրել է նա։



Հիշեցնենք՝ Աղեկյանը վերջին շրջանում հանդես էր գալիս հայտարարություններով, թե կորոնավիրուսը միֆ է, կոչ էր անում մարդկանց չլսել իշխանություններին, չկրել դիմակներ։

Сообщение Սոնա Աղեկյանի նոր հայտարարությունը. Նա «բուժվել» է կորոնավիրուսից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->