ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր լուր ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար — ingablog

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացված կարգով կացության իրավունք տրամադրել օտարերկրացիներին, որոնք ԽՍՀՄ քաղաքացիություն կամ Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեն։ Այդ մասին հաղորդում է Sputnik-ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյին։


Առաջարկվում է կացության իրավունք տրամադրել` շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը։


«Աշխատանքներ են իրականացվում նախագահի հանձնարարականի վերաբերյալ, մենք առաջարկում ենք Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեցող կամ ՌԽՖՍՀ տարածքում ծնված և խորհրդային քաղաքացիություն ունեցած օտարերկրացի անձանց կացության իրավունք տրամադրել՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու փուլը»,- ասել է Գորովոյը:


Նրա խոսքով` նախարարությունը պատրաստ է մինչև օգոստոսի 31-ն այդ օրինագիծը մտցնել կառավարություն։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin