>

Գալու են այստեղ 1000 հոգի, գումարած նրանց տան անդամները, այդքանին հո բերման չե՞ն ենթարկելու…

Այսօր ակումբների, խաղատների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Վերջիններիս պահանջն է հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանան ներկայացնել այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են կորոնավիրուսի հետևանքով։




Քոչարյանի զոհերը

Ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանության աշխատակիցները, նշելով, որ նրանք խախտում են պարետի որոշումն, ըստ որի, արտակարգ դրության պայմաններում արգելվում է հավաքներ անցկացնելը։





Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է մինչև լույս անցկացնել կառավարության շենքի դիմաց.«Մինչև վարչապետը, պարետը գան։ 1000 հոգուց ավել աշխատակցի կողմից լիազորված անձ եմ ես այստեղ։ Եթե աշխատատեղերը չբացեն, օրենքը չգործի բոլորի համար, այդքան աշխատակից միահամուռ գալու է այստեղ՝ 1000 հոգի, գումարած նրանց տան անդամները, այդքանին հո բերման չե՞ն ենթարկելու։ Այդ 1000 հոգին խաղատների, ակումբների աշխատակիցներն են։ Մարտի 21-ից չենք աշխատում ու պետությունից 10 դրամ օգնություն չենք ստացել, սոված-ծարավ են։ Որ կետը լրացնում ենք ՝ ասում է  մերժված է հայտը, հետո ինչո՞վ ապրենք»։


Աշխատակցի խոսքով՝ խաղատների և ակումբների գործատուներն իրենց աշխատակցին գումար և սնունդ են տվել.«Տուն առ տուն սնունդով ապահովել են, բայց ինչքան կարող են անեն։ Մենք ուզում ենք աշխատենք, ձրիակեր չենք, ուզում ենք աշխատենք, ապրենք»։

Ակցիայի մասնակիցների խոսքով, եթե այսօր չարձագանքեն իրենց, իրենք վաղն էլ են պատրաստվում գալ կառավարության շենքի մոտ։



Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր

Сообщение Գալու են այստեղ 1000 հոգի, գումարած նրանց տան անդամները, այդքանին հո բերման չե՞ն ենթարկելու… появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->