>

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Սիմոնի Ռոստոմյանը։ Ռոստոմյանը 56 տարեկան էր։




Քոչարյանի զոհերը

Ռոստոմյանը 1981-1987 թթ սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (ք. Երևան, ՀԽՍՀ), մանկաբուժական ֆակուլտետում, 1987 – 1988թթ աշխատել է Երևանի 1–ին մանկական կլինիկական հիվանդանոցում, անցնելով մանկաբուժության ինտերնատուրա, 1987 – 1988թթ., այնուհետև 1989-ին որպես բժիշկ-մանկական վիրաբույժը աշխատել է Երևանի 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցում։





Բարձրացրել է որակավորումը Կրասնոդարի Կուբանի պետական բժշկական համալսարանում՝ 2014 թ., մանկական վիրաբույժ։


Նշենք, որ Ռուսաստանում բժիշկների մահվան մի քանի դեպքեր են գրանցվել, 2020 թվականի մայիսի 3-ին Կալինինգրադի մարզային կլինիկական հիվանդանոցի բուժքույր 65-ամյա Նադեժդա Դիվակը մահացել է կորոնավիրուսից: 2020թ. մայիսի 12-ին հայտնի դարձավ կորոնավիրուսից 66-ամյա Սվետլանա Սոլովյեւայի մահվան մասին, ով Կալինինգրադի մարզային կլինիկական հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ էր:



2020 թվականի մայիսի 29-ին հայտնել են քաղաքային կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգ 56-ամյա Ռիդվան Աբդուրամանովի մահվան մասին:

Сообщение Ով է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հայ բժիշկը. Լուսանկար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->