>

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին՝ քաղաքացիների խնդրանքով:

Մինչև Վահե Ղազարյանի մասին գրելը, ցանկանում եմ, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան հետևյալի մասին.




Քոչարյանի զոհերը

Ոստիկանությունն այն ժամանակ է արդյունավետ, ժողովրդի լեզվով ասած՝ ԴՈՒԽՈՎ աշխատում, երբ վստահ է, որ իր ոստիկանապետը կանգնած է իր թիկունքին, որ չի երկնչում այլ ուժային կառույցներից, այլ կերպ ասած՝ տեր է իր ոստիկանին, եթե, իհարկե, վերջինս կոպտորեն չի խախտել օրենքը:






Հենց այս համատեքստում էլ պատմեմ մի պատմություն Վահե Ղազարյանի մասին:
Նրա հետ հանդիպել եմ 2015թ-ին, երբ վերջինս Իջևանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր:

Սերժի իշխանությունը հարուցել էր հերթական շինծու քրեական գործը, որի քննությունը հանձնարարվել էր ՀՔԾ-ին և վերահսկվում էր պատվերով գործերի կնքահայր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի կողմից:

Ըստ վերևի ցուցումի՝ Իջևանի ոստիկանությունից պետք է դատապարտվեին մինիմում չորս օպերլիազոր, ոստիկանության և քրեականի պետերը:

Սարքած գործը վերաբերում էր 2011 թ-ին և կոնկրետ Վահե Ղազարյանի հետ ոչ մի առնչություն չուներ, բայց վերաբերում էր իր ենթականերին՝ օպերլիազորներին:


Որպեսզի պարզ լինի նյութը, հիշեցնեմ՝ այդ տարիներին, ոչ մի համակարգի աշխատող չէր համարձակվում ընդվզել ՀՔԾ-ի դեմ, այլ կերպ ասած, եթե ՀՔԾ-ն որոշել էր մարդ դատեր ոստիկանությունից, ապա ղեկավարությունը հեզաճկուն հանձնում էր իր աշխատակիցներին և բացարձակապես կապ չուներ՝ մեղավոր է այդ աշխատակիցը, թե՝ ոչ:

Այդ ժամանակ Իջևանի Ոստիկանապետի և քրեական հետախուզության պետի պաշտպանությունն ստանձնեց Սուսաննա Սարգսյանը և մենք ակամայից ներգրավվեցինք դրա մեջ:

Անկեղծ զարմացա, որ մեկ օր անց մեզ այցելեց Վահե Ղազարյանը և ամբողջ քրեական գործի ընթացքում միայնակ չթողեց իր ենթակա օպերլիազորներին:



Ըստ լուրերի՝ այդ ընթացքում նա նույնպես ենթարկվել էր ճնշումների, բայց, փաստորեն, չէր նահանջել:

Ինչևէ, համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ՀՔԾ-ի ճանկերից ազատել սկզբում չորս օպերլիազորի, իսկ հետագայում էլ մեղադրանքի վերակավորմամբ ազատության մեջ հայտնվեցին նաև ոստիկանապետը և քրեական հետախուզության պետը:

Ամփոփեմ, եթե Վահե Ղազարյանի՝ իր ենթականերին տեր լինելու, միայնակ չթողնելու բնավորության այս գիծը մնացել է նույնը, որում ես անձամբ չեմ կասկածում, ապա նրա ղեկավարած ոստիկանությունը կաշխատի արդյունավետ, այլ կերպ ասած՝ ԴՈՒԽՈՎ:

Ինչն էլ որ անհրաժեշտ է մեր հասարակությանը:

Դե իսկ մնացածը՝ Ոստիկանապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո:

Առողջություն բոլորիս և Աստված պահապան»:

Сообщение «Պատմեմ մի պատմություն նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին ( քաղաքացիների խնդրանքով ) ». Արտակ Գալստյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->