>

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դավաճանության ոչ նուրբ արևստը։ Ցավոք մեր ամբողջ պատմության ընթացքում դավաճանների պակաս չենք ունեցել։

Ընդ որում մարդկային այս տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս հատկապես երկրի եւ ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին, այն սովորաբար իրեն սկսում է ներկայացնել որպես փրկիչ։ Երբեք, ոչ մի դավաճան չի ասել ու չի ասելու թե դավաճանում է։




Քոչարյանի զոհերը





Հակառակը՝ եկել է ազգը փրկելու… Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը Դավաճանություն է, թշնամիներին «գլխի գցելը» թե սրանք թուլացել են ու խփելու ճիշտ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք կօգնենք:

Դավաճանություն է Երկրի համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցում հոդված պատվիրելն ու գրելը:

Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»։ Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ազգի ու իշխանության կողքին ու թիկունքից դանակ չի խրում։


Դավաճանություն է Երկրի լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին ու նրա թիմին հայհոյելը։



Դավաճանություն է հիվանդությունից կյանքից հեռացողմարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը, հատկապես այն մարդկանց կողմից ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ…

Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, սահմանին կանգնած զինվորի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, կոպեկներով աշխատող ուսուցչի եւ բանվորի, Երկրի ու Հայրենիքի հանդեպ։

Հ.Գ. Անշուշտ իշխանությունը թույլ է տալիս բազմաթիվ սխալներ, որոնց վերաբերյալ իհարկե, անշուշտ պետք է խոսել, ինչի համար անշուշտ պետք է քննադատել ու տարբեր առաջարկներ ներկայացնել։

Անշուշտ ցանկացած իշխանության պետք է զսպել, սակայն երբեք ու երբեք չի կարելի դավաճանել…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->