>

Հրապարակ-ը գրում է՝

Նիկոլ Փաշինյանը բավականին լավ տիրապետում է մանիպուլյացիոն հնարքներին։ Այդ բնագավառում աս է։ Միայն մի բան հիշեցնեմ։ Ազգային ժողովի «պաշարման ժամանակ» երևի հիշում եք, թե ինչ տեխնոլոգիա կիրառեց։ Ձեռքը վիրակապով փաթաթած, արյունը դուրս է եկել վիրակապի տակից ու սրտիկ էր նկարվել։ Արյունով սրտիկ։




Քոչարյանի զոհերը





Իր շուրջը հավաքված մարդիկ ուղղակի հալվում, գոռում, աղաղակում էին ցավից, իսկ նա հանդարտ, օրեր շարունակ չէր փոխում արյունով սրտիկ նկարած վիրակապը։ Մարդիկ այդ ժամանակ պատրաստ էին այդ մի կաթիլ արյան համար պայթեցնել Ազգային ժողովը, նրանք չէին դատում, չէին հասկանում։  Դա շատ հաջողված մանիպուլյացիոն հնարք էր։

Հիմա կասեք՝ ինչու ես հիշում։ Շատ են գրում, հարցնում՝ ինչու՞ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակված խաղաց։ Ինքը քիչ, ընտանիքին էլ խառնեց այդ գործին։ Եթե անկեղծ,  ոչ մեկն  այդ փաստին չհավատաց։ Իսկ երբ վարակվելուց մեկ շաբաթ անց հայտարարեց, որ իրենք ողջ ընտանիքով բուժվել են, հումորի թատրոնն անսպառ դարձավ։


Ինչևէ։ Հեղափոխական շրջանի օրինակը բերելով համարյա ինձ բան չմնաց բացատրելու։ Քաղաքական մանիպուլյացիոն հնարքը, երբ հանրության մեջ անցնում է, մանիպուլյատորն այն փորձում է երկրորդ, երրորդ անգամ կրկնել։ Կորոնավիրուսով վարակված լինելու փաստը սրտիկով արյունի կրկնությունն էր՝ ներազդել մարդկանց հուզական աշխարհի վրա։



Ընտանիքը ներգրավելով այդ փաստի մեջ, ընդամենն ուզում էր հուզականությունը մեծացնել։ Տեսնելով, որ հանրության մեջ հուզականություն չի կարողացել արթնացնել, ինքը համոզվեց, որ մնացել է առանց հենարան՝ ծիծաղով ու քրքիջով ուղեկցված։

Իսկ վերջում չէր խանգարի սա իմանալ։ Հոգեբանական առումով ամենահեշտ մանիպուլացվող օբյեկտն ամբոխն է, քանզի այն «ես» չունի և առաջնորդվում է «մենք»-ով: Այն անորոշ դեմք ունի, անպատասխանատու է և ենթակա է անխնա օգտագործման:

Մանիպուլյատորը գիտի, որ ամբոխը սիրտը գերադասում է ուղեղից և աշխատում է մարդու զգայական դաշտի վրա։ Ամբոխը, երբ հիասթափվում է, ավերիչ, կործանարար բնույթ ունի։ Նա նմանվում է սելավի, որ հիշողություն ու դատողություն չունի ու քշում է իր բերածին։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->