>

Ուղիղ եթերով Փաշինյանը պատասխանեց ամենաշատ like ստացած 15 հարցերի: Հարցերի ծավալից ուղղակի խեղդուկի զգացում է առաջանում․ ինչպե՞ս կարելի է լողալով կտրել անծայրածիր օվկիանոսը։ Ինչպե՞ս կարելի է 15 հարցի պատասխանելով, մարդկանց մտահոգությունը փարատել։ Բազում լուրջ ու կարևոր հարցեր like չհավաքելու պատճառով մնացին անպատասխան։

Գուցե ավելի ճիշտ կլիներ խմբավորել նույնատիպ հարցերը, որոնց թիվը 15-ից շատ չէր լինի ու պատասխանել։ Օրինակ՝ վարկերի, աշխատավարձերի, բնակարանների, սահմանամերձ շրջանների, էկոլոգիայի, բուժհաստատությունների, կոռուպցիայի, նշանակված կադրերի․․․ հետ կապված հարցերը։ Համոզված եմ այդ դեպքում մի հարցի պատասխանելուց 2000- 3000 հոգի գոհ կլինեին։ Շատ լայք հավաքելու պահանջը հաճախ զարտուղի ճանապարհներ է գործի դնում։ Երբեմն էլ հարցը շատ լայք է հավաքում, որովհետև ծիծաղելի, հումորով, ոչ ստանդարտ է լինում։

Ահավասիկ մի քանի նման հարցեր․

Nelson Beglaryan — Պարոն Փաշինյան Ծառուկյանին ասեք ինձ նիվա նվիրի։

Anna Berberyan — Բա որ ձեր հաղորդումը ժեստերի լեզվով թարգմանվի, ինչ լավ կլինի։




Քոչարյանի զոհերը

Արթուր Գևորգյան — Վանաձորի քաղաքապետը իրո՞ք տենց դուխով է, որ ասում ա՝ հրաժարական չեմ տա։


Բագրատ Արիստակեսյան — Պարոն Փաշինյան, ճիշտ ա՞, որ Դևը բռնում ա` Ձեզ, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին, ասում ա` էս ինչ թազա սաստավ ա…





(իհարկե զուտ հումոր)

Արա Արտաւազդի — Գիտեմ, որ ինձ ամէնաշատը յուզող հարցը էստեղ գրեմ, լայք չի հաւաքելու դրա համար, ուրիշ հարց տամ՝ Էսօրուայ ԱԱ-ի եզրափակիչ խաղին ով կը խփի գոլ։ Նախապէս մերսի քեզ, Փաշինեան Նիկոլ

Armen Nikoghosyan — Ամեն օր հետևում եմ քաղաքականությանը մի բոլ մեռսի քեզ Փաշինյան Նիկոլ։

Արթուր Գևորգյան — Խնդրում եմ հարցերին պատասխանելու ժամը փոխեք հա՞, վաղը ֆուտբոլի ֆինալն է։

Էլի Հայ — Պարոն Փաշինյան, իսկ Վանաձորում դեռ երկար է՞ իշխելու ՀՀԿ-ն ու իրեն համարելու իշխանություն։

Movsisyan Rouben — Մենք սև ենք։ Թրաշով ավելի սև։ Չենք ժպտում։ Օտարերկրացիները մեզ տենալուց կկարծեն ծայրահեղականներ ենք։ Թրաշը չի խթանում տուրիզմի զարգացմանը, թրաշվեք։

Արամ Մանուկյան — Էն շմայսին մի բան տվեք, թող տանի հանձնի, մեղքա, պարապա մնացել։


Վերև Ներքև — Պարոն Փաշինյան, Ձեզնից վառվածները ի՞նչ դեղ կարող են օգտագործել։ Մածունը չի օգնում, ասում են)))

Lilush Petrosyan — Շնորհակալեմ ձեզ, պարոն Փաշինյան, 400 հազարանոց ակտս ջրելու համար։

Samvel Ghazaryan — Նիկոլ ջան, 38 տարեկան եմ, տնեցիք կյանքս կերել են՝ ուզում են պսակեն, էդ հարցը ո՞նց ա լուծվելու։

Mara Chilingarova — Երբ եք սափրվելու՞՞՞ մորուքը ձեզ ծերացնում է։ Ո՞ւր է մեր առաջվա սիմպո ջահել Նիկոլը։

Artur Nersisyan — Պարոն Փաշինյան, անիմաստ կոմենթ գրողների պահով ի՞նչ եք պատրաստվում անել։

Merry Poppies — Լավ հայ տղամարդ կա՞, ոչ բռնի, ոչ քյառթու, թավշյա, գամ՝ ընտանիք կազմեմ, ես էլ քսան տարուց ավել է Հայաստանը լքել եմ․․



Yulya Hakobyan — Պարոն Փաշինյան, խնդրում ենք վերացնել դպրոցականներին և ուսանողներին սթրեսի ենթարկող քննությունները։

Anahit Barsegyan — Բարև ձեզ Պարոն Փաշինյան։ Մեզանից գազի սպասարկման վարձ են ուզում Մենք պետք է վճարենք, թե՞ ոչ

Marina Tagakchyan — Դու՞ք էլ ջրի հետ խնդիր ունեք..գոնե ասեք այո՝ մխիթարվեմ, որ միայն մեզ մոտ չի))))

Ruzanna Sargsyan — Պարոն Փաշինյան Արուսը,Նաիրան և ես ուզում ենք հարցնել ձեր որպիսությունը,ասեմ ախր շատ լավնեքքքք

Վարդան Անահիտ Տերտերյան-Զարգարյան — Բարև Պարոն Փաշինյան ջան, ընենց արա որ խոպանչիները վերադառնան, կարոտել եմ ամուսնուս։

Hripsime Engoyan — Պարոն Փաշինյան խնդրում ենք լուծել շենքի առնետների հարցը։ Խոսքը Չեխովի 8 մասին է։ Շենքի մուտք վերանորոգված չէ։ Ինչպես եք նայում այդ հարցին

Tathevek — Պարոն Փաշինյան, Սուրենյանին կասե՞ք օրենքի տառին համապատասխան տաք հոսանքները ուղարկի հետ։ ))

Կան նաև հումորային հարցեր, որոնք նուրբ կերպով շոշափում են վարչապետի մոտեցումը ասենք ազատ խոսքի հումորի նկատմամբ։ Այդպիսի մի հարց կընդգրկեմ․

Armen Dulyan — Յոժի կատակները ընդունելի՞ են Ձեզ համար…

Movsisyan Rouben — Պարոն Վարչապետ առաջարկում եմ պատասխանեք ոչ միայն շատ լայքեր հավաքած հարցին, այլ կարդալով ընտրված արժեքավոր հարցերը, որովհետև ով ավելի վաղ է գրում և ունի մեծ ընկերություն՝ հավաքում է շատ լայքեր․․․

Հասմիկ Բաբաջանյան

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->