>

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ երգչուհի Լիլուն և ամուսինը` Արկադի Վարդանյանը, օրեր առաջ միջոցառում էին կազմակերպել և պարզել իրենց երեխայի սեռը:

Մեր հետ զրույցում Լիլուն պատմեց, որ միջոցառման կազմաերպչական աշխատանքներով զբաղվել է իրենց ընկերներից մեկը` Թագուհի Օհանյանը:




Քոչարյանի զոհերը

«Միայն նա և բժիշկներն էին տեղյակ, թե երեխան ինչ սեռ ունի: Թագուհին ամեն ինչ շատ գեղեցիկ էր կազմակերպել և կարողացավ մինչև վերջին պահը մեզնից գաղտնի պահել երեխայի սեռը: Այդ օրը շատ բարձր տրամադրություն ունեինք, բայց մի փոքր լարված էինք ու հուզված, քանի որ չգիտեինք` մեզ ինչ է սպասվում»,- ասաց Լիլուն:




Երգչուհու խոսքով` ինքը ևս երջանիկ է, որ աղջիկ երեխա է ունենալու, բայց ամուսնու` Արկադիի համար աղջիկ երեխան առավել, քան սպասված էր.

«Երբ պարզվեց, որ աղջիկ է, ես աննկարագրելի ուրախ ու զարմացած էի, չեմ կարող բառերով բացատրել այդ պահին ունեցածս զգացողությունները: Ամուսնինս նույնպես շատ ոգևորված և ուրախ էր: Երբ նոր էինք ամուսնացել, նա ասում էր, որ ուզում է աղջիկ ունենանք, այնպես որ, ամուսնուս երազանքը կատարվեց: Նա մի պահ շոկ ապրեց, որովհետև իր համար լուրը անհավատալի էր»:

Մեր նախորդ զրույցում Լիլուն ասել էր, որ զգում է` տղա երեխա է ունենալու, բայց երգչուհու ինտուիցիան այս անգամ իրեն խաբել էր.


«Քանի որ առաջնեկս տղա է, մտածում էի` միգուցե երկրորդ բալիկս էլ տղա լինի: Ամեն դեպքում միշտ մտածել եմ` կարևորը առողջ երեխա լինի, սեռն այնքան էլ չեմ կարևորել: Կարծում եմ` յուրաքանչյուր մայրիկի համար էլ կարևորը բալիկի առողջ ծնվելն է: Ուրախ եմ, որ կրկին մայրանալու եմ»:

Ըստ երգչուհու` երկրորդ երեխայի անվան հարցում դեռ չեն կողմնորոշվել.


«Մտածում ենք մի քանի անվան շուրջ, հստակ ոչինչ չենք որոշել, այդ իսկ պատճառով էլ չեմ ուզում բարձրաձայնել,- ասաց նա և հավելեց, որ դեռ չի պատկերացնում, թե ինչ զգեստներ պետք է գնի դստեր համար։ -Նախապատվությունս պարզ զգեստներին եմ տալիս, վառ գույներ այնքան էլ չեմ սիրում»:

Լիլուից հետաքրքրվեցինք նաև, թե որդին` Ռոբերտը, հարմարվե՞լ է քույրիկ ունենալու մտքի հետ.

«Այո՛, արդեն հարմարվել է: Խնջույքին բոլորը բաժանվել էին խմբերի, մի խումբը աղջիկ երեխայի կողմնակիցներն էին, մյուսը` տղա: Ռոբերտը աղջիկ երեխայի կողմնակիցների խմբում էր, ասում էր, որ սպասում է իր քույրիկին»:

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->