>

Այն բանից հետո, երբ ավագ դստերս լքեց փեսան հենց հարսանիքի ժամանակ, բոլոր դժբախտությունները միանգամից ընկան նրա ընտանիքին: Եվ, վերջ ի վերջո, հարազատները դարձան թշնամիներ: Ալյոնան իր անձնական կյանքի ձախողումներով տանջում էր իր ծնողներին: Ընտանիքի անդամներից ոչ մեկին հանգիստ չէին թողնում աղջկա ընկճվածությունը, նյարդային խանգարումներն ու հիստերիաները:

«Ես պառաված օրիորդ եմ մնալու, և դուք երբեք թոռներ չեք ունենալու», — գոռում էր Ալյոնան՝ արցունքներն աչքերին: Եվ հայրն ու մայրը, իհա՛րկե, տառապում էին՝ տեսնելով դստեր տանջանքները:

Եվ ահա, վերջապես, հայտնվեց նոր երկրպագու: Մի անգամ աղջիկը ծնողներին հայտարարեց, որ իր ու Պաշայի միջև ամեն ինչ լուրջ է, և շուտով հարսանիք է լինելու: Ա՜խ, որքան ուրախ էին բոլորը: Մայրը նույնիսկ թաքուն խաչակնքել է. «Տե՜ր, գոնե այս անգամ ամեն ինչ հաջող լինի դստերս մոտ» … Բայց ուրախություն, ավա՜ղ, երկար չտևեց:
Մի օր Ալյոնան արցունքներով սլացավ տուն: Ասաց, որ իր փեսացուն սիրուհի ունի: Իբր գնացել է նրա տուն, բայց նա թույլ չի տվել ներս մտնել: Իսկ միջանցքում կանացի կոշիկներ էին դրված: Ծնողները գնացին ապագա ազգականի մոտ: Պաշան չուրախացավ՝ նրանց տեսնելով: Բայց նրանց չկանգնեցրեց մուտքի մոտ: Բայց ավելի լավ կլիներ, եթե նրանք չգային: Նրա անկողնում պառկած էր նրանց… կրտսեր դուստրը՝ Սվետան:




Քոչարյանի զոհերը

Աղջիկն ընդամենը տասնինը տարեկան էր, և նա գայթակղել էր նրան: Մի՞թե մարդ չի կարող բանականությունը կորցնել: Հայրը բռունցքը բարձրացրեց, որ հարվածի Պաշային: Խոստացավ պոկել գլուխը և այդպիսի բաներ: Բայց Սվետան հանկարծ կանգնեց նրանց միջև և հայտարարեց, որ սիրում է նրան, իսկ Ալյոնան՝ միայն թե ամուսնանա, կարևոր չէ, թե ում հետ: Եվ նրանք, իբր, իրար շատ են սիրում:





Մի խոսքով, ոչնչի չհասնելով՝ ծնողները վերադարձան տուն: Այնուհետև ընտանեկան ժողովում որոշեցին, որ եթե այդպես է, թող կրտսեր դուստրն ամուսնանա Պաշայի հետ: Ի վերջո, նրանք սիրում են իրար: Լսելով դա՝ Ալյոնան հավաքեց իրերը և հեռացավ տնից: Երեք օր չհայտնվեց, հեռախոսն անջատված էր: Գտան ոստիկանության միջոցով: Պարզվեց, որ նա սենյակ է վարձել հանրակացարանում: Ասաց, որ ավելի լավ է ապրի այդ փայտոջլանոցում, քան դավաճանների հետ:

Հայրը բռունցքով հարվածեց սեղանին և հայտարարեց, թե ոնց ուզում է, այդպես էլ թող ապրի: Իսկ մայրն այդպես չէր կարող: Նա սկսեց գաղտնի գնալ հանրակացարան՝ մթերքներ տանելու և փողով օգնելու համար:
Հետո ամուսինն իմացավ ամեն ինչի մասին: Նա կռվեց կնոջ հետ: Սովորաբար հանգիստ կինը հանկարծակի կորցրեց իր համբերությունը.


«Միշտ բռնակալ ես եղել և գործել ես այնպես, ինչպես ցանկացել ես»:

Ամուսինը պտտվեց … բայց չհարվածեց կնոջը: Խփեց դռանը, խանութից ալկոհոլային խմիչք գնեց և գրեթե մեկ շաբաթ <<բնակություն հաստատեց>> իր  ավտոտնակում:
Մինչդեռ ընտանիքում դրամատիկ իրադարձությունները միայն նոր թափ էին ստանում: Ավա՜ղ, հաջողություն չունեցավ նաև Սվետան սիրո հարցում: Պարզվեց, որ ամուսնյակը սովորական «շուն» է: Աղջիկը նրան բռնացրեց ինչ- որ մեկի հետ: Իսկ նա չցանկացավ նույնիսկ ներողություն խնդրել. պարզապես ծիծաղեց ՝ ասելով, որ Սվետայի նմաններով «վագոն և փոքր սայլ» ունի:

Советы женам от любовниц

Սվետլանան եկավ տուն ՝ արցունքներով: Մայրը նրան փորձում էր հնարավորինս հանգստացնել: Այնուհետև զանգեց ավագ դստերը, ասաց, որ շուտ տուն գա: Նա իմանալով՝ զայրացած ասաց կրտսեր քրոջը. «Նրան այդպես էլ պետք է»:



Դրանից հետո մայրն ընտանեկան խնդիրներից խուսափելու համար ասաց. «Դիմի՛ր ամուսնալուծվելու համար»: Եվ կինը նրանից իսկապես բաժանվեց:
Վիրավորված ամուսինն ամեն ինչ արեց ՝ կիսելու իրենց բնակարանը: Նա խոհանոցը որպես սենյակ ստացավ:
Ավագ դուստրը երբեք տուն չվերադարձավ:

Ըստ լուրերի, կապի մեջ էր ինչ-որ խարդախի հետ և ապրում էր քաղաքացիական ամուսնությամբ: Եվ նույնիսկ հասցրել էր ընդհատել հղիությունը:

Նրաց հայրը նույնպես հեռացավ տանից: Նա սկսեց խմել ավելի շատ, գրեթե երբեք չդադարեց: Նա թողեց աշխատանքը, դադարեց ինքն իրեն վերահսկել, կամաց-կամաց ցած իջավ: Եվ հիմա, եթե նախկին կյանքից ինչ-որ մեկը հանդիպում է նրան, չի ճանաչում: Անօթևան մարդ:

Այսպիսով, մեծ աղջկան  ամուսնացնելու փորձը,  պարզվեց, որ  ամբողջ ընտանիքի համար լիակատար աղետ է:

Сообщение Դուստրս այդպես էլ երբեք չամուսնացավ, փոխարենը կարողացավ փչացնել մեր կյանքը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->