>

Նախօրեին Հայաստան-Իսրայել հարաբերության խորացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Դրան մասնակցել է մի փոքր խումբ, սակայն ակցիան ինքնին հատկանշական է՝ նկատի ունենալով այն, որ հարևան Իրանն ամենևին քաղաքական ազատությունների հասարակարգով չէ, որ աչքի է ընկնում, այնտեղ բավականին պահպանողական հասարակական-քաղաքական կարգեր են:




Քոչարյանի զոհերը

Իսկ դա նշանակում է, որ հազիվ թե բողոքի այդ ակցիան որևէ կերպ չունենար Իրանում իշխող համակարգի որևէ խմբի աջակցություն կամ հավանություն: Այդ ամենն, անշուշտ, դիտարկման, ենթադրության տիրույթում են, սակայն այդ առումով, առավել ևս կարևոր է, որ լինի պաշտոնական Թեհրանի արձագանքը: Բանն այն է, որ տեղի ունեցածը ահազանգ է հայ-իրանական հարաբերության համար, որը ստրատեգիական նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛, անշուշտ, նաև Իրանի համար: Եվ այդ երկուստեք ստրատեգիական նշանակությունը, անշուշտ, չափազանց մեծ գլխացավանք է ռեգիոնում իրենց հարյուրամյա դաշինքը պահպանելու խնդրի առաջ կանգնած ռուս-թուրքական տանդեմի համար:





Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիան կազմակերպվել է հենց այդ շրջանակից: Պետք չէ բացառել, որ Թեհրանում կան շրջանակներ, որոնք դժգոհ են Հայաստան-Իսրայել հարաբերությունից: Բայց այստեղ, իհարկե, անհրաժեշտ է տարբերակել՝ պաշտոնական Թեհրանը, Իրանի քաղաքական դիրքորոշումը, և որոշ շրջանակների առկայությունը:

Որովհետև մի բան հստակ է՝ իրանական քաղաքական վերնախավը ամենևին միատարր չէ, և միատարր չէ ոչ միայն քաղաքական պատկերացումների և գաղափարաբանության, այլ մինչև անգամ էթնիկ խորքի տեսանկյունից: Եվ այդ հանգամանքը տեղի ունեցածը դարձնում է բավականին հարաբերական: Ըստ այդմ, անկասկած է դառնում, որ Թեհրանում տեղի ունեցածը պետք է լինի Երևան-Թեհրան երկխոսության առարկա, հայ-իրանական հարաբերության հանդեպ հոգատարության և ուշադրության երկուստեք անբեկանելի գերակայությամբ:


Միևնույն ժամանակ, անբեկանելի գերակայություն է ևս մի հանգամանք: Մասնավորապես այն, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես որ, իհարկե, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունեն ինքնիշխան իրավունք որևէ երրորդ երկրի հետ հարաբերություն կառուցելու հարցում:



Հետևաբար, ինչպես չի կարող Հայաստանը կասկածի տակ դնել Իրանի այդ իրավունքը, և ինչպես չի դնում, օրինակ, Իրան-Ադրբեջան հարաբերության առումով, այնպես էլ Իրանը չպետք է կասկածի տակ դնի Հայաստանի այդ իրավունքը, իսկ եթե կան երկուստեք մտահոգություններ, ապա դրա համար հայ-իրանական հարաբերությունն ունի ամենաբարձր մակարդակով ջերմ երկխոսության միջավայր, քննարկելու և մտահոգությունները ցրելու համար:

Եվ, ի դեպ, դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք Թեհրանում ակցիան Իրանի մտահոգության արտահայտում էր: Եվ, իհարկե, այս համատեքստում էլ առավել տխուր տպավորություն է թողնում այն, որ իսկապես կարևոր և նուրբ քաղաքական բազմաշերտ հարցը Հայաստանում կարող է քաղաքական և փորձագիտական դասում դառնալ ներքին խմբային կամ անձնական նկատառումներով շահարկման առարկա՝ իբրև թե իշխանության, իրականում՝ ՀՀ ինքնիշխանության դեմ կատարվող շեշտադրումներով:

Сообщение Ակցիա Թեհրանում և ՀՀ ինքնիշխանության դեմ տխուր շեշտադրումներ Երևանում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->