>

Դժբախտաբար, երբ «վտանգի տակ» է դրվում կնոջ նվիրական երջանկությունը, ապա երկարամյա բարեկամությունն արժեզրկվում է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ իմ հաճախորդներից մեկի՝ Ալյոնայի հետ: Ալյնան 27 տարեկան էր, երբ սիրելով ամուսնացավ մի երիտասարդի հետ, ում անունը Ռոման էր: Ռոմանը վատ չէր վաստակում՝ աշխատում էր շինարարական ոլորտում։ Աշխատած գումարի մեծ մասը նա ծախսում էր խմիչքի և զվարճանքների վրա:

Ծնվեց դուստրը: Ալյոնան տանը խնամում էր իր երեխային և չէր շտապում գնալ աշխատանքի: Ամուսինը լավ էր վաստակում, միասին երբեմն գնում էին հանգստանալու: Նա ստեղծում էր հարմարավետություն և վայելում մայրությունը: Ալյնան շատ հյուրընկալ էր, հանգստյան օրերին նրանց տանը շատ ընկերներ էին հավաքվում՝ և՛ զույգերը, և՛ նրա չամուսնացած ընկերուհիները:




Քոչարյանի զոհերը

Թվում էր, թե այս բարեկեցիկ կյանքը վերջ չի ունենա: Ռոմանը հոգատար ամուսին էր, նվերներով երես էր տալիս Ալյոնային և դստերը: Նրանց ունեցած ամեն ինչը թանկարժեք և որակյալ էր: Բայց մի անգամ հանգամանքների բերումով այս բարեկեցիկ ընտանիքի կյանքն ամբողջովին անսպասելի ուղիով գնաց: Ընթրիքից հետո որոշ հյուրեր մնացին գիշերելու  իրենց տանը (Ալենան և Ռոմանն ապրում էին քաղաքի արվարձաններում գտնվող տներից մեկում): Դե՜, մնացին ու մնացին: Ալենան, ինչպես միշտ, դստերը քնեցնելու տարավ: Նա ինքը նման էր արտույտի՝ սովորաբար քնում էր շատ շուտ՝ երեկոյան 9-10-ը ընկած ժամանակահատվածում: Բայց այս անգամ նրա քունը չէր տանում: Ռոմանը նստած էր բակում ընկերների հետ, իսկ ինքը՝ Ալյոնան չէր էլ շտապեցնում նրա գալ ննջասենյակ, քանի որ ինչ-որ կինոնկար էր դիտում: Հետո Ալյոնան որոշեց իջնել խոհանոց ՝ թեյ պատրաստելու համար:





Նա իջավ փափուկ հողաթափերով, այդ ինս պատճառով նրա ոտնաձայները չէին լսվել։ Եթե ուրիշ կոշիկներով լիներ, նրան կլսեին: Իսկ այդպես ձայն չէր լսվում: Նա մի տեսարանի ականատես եղավ: Նրա լավագույն ընկերուհին՝ Օլյան, որի հետ անցկացրել էր ուսանողական ամբողջ տարիները, աներկմտորեն իրեն էր սեղմում Ռոմանին՝ ինչ-որ բան շշնջալով նրա ականջին:

«Եվ ինչքա՞ն ժամանակ է, որ դուք միասին եք», — միակ բանը, որ կարողացավ ասել Ալյոնան: Ռոմանը լուռ էր, հետո սկսեց ինչ-որ բաներ ասել, թե իբր հարբած է եղել: Բայց Ալյոնան գիտեր, որ նա շատ քիչ է խմում և կարողանում էր իրեն տիրապետել: Այստեղ Օլյան ցույց տվեց իր իսկական դեմքը:


— Այո՛, երկար ժամանակ: Նա պատրաստվում էր լքել քեզ: Նա պարզապես խղճում է իր դստերը: Նա միշտ ինձ է սիրել: Ալյոնան վերցրեց երեխային և գնաց ապրելու ծնողների հետ, նա պիտի մարսեր տեղի ունեցածը: Ռոմանը պարզապես գումար էր փոխանցում նրա քարտին, բայց կապի մեջ չէր մտնում: Նա չփորձեց էլ արդարանալ: Բոլոր ընկերներն ու ընկերուհիները, կարծես, մահացել էին: Այնուամենայնիվ, նրանց ընդհանուր ընկերներից մեկը վերջապես եկավ խոսելու:



Նա ասաց, որ Ռոմանն Օլյայի շուրջ պտտվում էր համարյա հենց հարսանիքից հետո: Բայց Օլյայի մոտ դեռ կա մեկը , և դժվար թե այդ ամենը լուրջ լինի: Ալյոնայի համար հերթական հարվածն այն փաստն էր, որ պարզվում է՝ ընտանիքի գրեթե բոլոր ընկերները գիտեին այդ կապի մասին, բայց լռում էին: Ալյոնան դիմեց դատարան՝ ամուսնալուծության և գույքի բաժանման հայցով: Ի դեպ, Ռոմանը նույնիսկ չփորձեց ինչ-որ կերպ ամեն ինչ ետ վերադարձնել: Միայն երբեմն նա զանգում էր, որ դստերը տանի զբոսանքի:

Ընկերներից մեկը հետագայում Ալյոնային գրել է, որ ինքը ժամանակ առ ժամանակ հանդիպում է Օլյային, բայց քիչ հավանական է, որ ամուսնանան: Ալյոնան դադարեց շփվել բոլոր ընկերների հետ, նա այս լռությունը համարում էր դավաճանություն: Կողքից նա շատ ուժեղ, համառ մարդու տպավորություն էր թողնում: Անմիջապես գնաց աշխատանքի, սպորտով էր զբաղվում: Լավ է, որ ծնողներն օգնում էին իրենց դստերը:

Բայց ես գիտեմ, թե ինչ էր կատարվում նրա հոգում: Կարևոր բանը, որ փորձում էր անել Ալյոնան, չհուսահատվելն էր:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ամուսինս սիրային կապի մեջ էր մտերիմ ընկետուհուս հետ։ Ցավալին այն է, որ մեր բոլոր ընկերները գիտեին այդ մասին ու լռում էին․ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->