>

Հրապարակը գրում է.


«Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից:








Քոչարյանի զոհերը

«Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը:


Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք մարդիկ են, ովքեր՝ լավ կամ վատ, բանակի ու բանակի կառուցման հետ առնչվել են:



Այսինքն՝ բոլորին գլխատում են, իսկ ովքե՞ր են տակը մնում: Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին, ուրիշ ոլորտներում ինչ ուզում է՝ անեն»,- ասում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->