>

«ՀՀԿ-ի թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մեր աչքերի առջև անխնա մսխվում է»,- այս մասին

168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք ՀՀԿ-ն նախաձեռնել է ԵԽ-ում ընդունված աղմկահարույց հայտարարությունից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։




Քոչարյանի զոհերը

ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝





Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

«Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ:

Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը:

Ուստի մենք խորապես ցավում ենք այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:


Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին:

Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝

Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասված է ԵԽ պատգամավորների ընդունած հայտարարության մեջ։



168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն, երկար տարիներ լինելով ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու քաղաքական ուժը, մասնավորապես՝ պատասխանատու խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում,

ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր հնարավորությունների շրջանակում բարձրաձայնի ԵԽ երեք պաշտոնյաների համատեղ հայտարարության հետ կապված՝ Հայաստանի ազգային և պետական շահերի մասին, Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ ասելով, որ իրականում այդ աղմկահարույց հայտարարության հետ կապված՝ այսօր մի քանի անգամ տեսակետներ և վերլուծություններ անձամբ հայտնել է։

Նա տեղեկացրեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն նաև ԵԺԿ անդամ է, իսկ ԵԽ երեք պաշտոնյաներից երկուսը՝ Տրայան Բասեսկուն և Զելյանա Զովկոն, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության անդամ են, այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ՝ նամակով, դիմել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին։

Ամփոփելով՝ Արմեն Աշոտյանը շեշտեց, որ վերջապես Հայաստանի պետական կառույցները, ինչպես՝ ՀՀ ԱԳՆ-ն, այնպես էլ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է լիարժեք ջանքեր գործադրեն Հայաստանի ազգային և պետական շահերը տարբեր մայրաքաղաքներում հավուր պատշաճի ներկայացնելու համար։

«Այդ պետական լծակներն ու հնարավորությունները, արդեն 2 տարի է, իրենց ձեռքերում են, և մեր թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը՝ նաև Եվրոպական միության հետ հարաբերություններում, բոլորիս աչքերի առջև անխնա մսխվում է»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Сообщение Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ դիմել է Դոնալդ Տուսկին․ Ինչ է կատարվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->