Ինչ «ազդեցություն» կունենա Գազի Կոլյայի ինքնասպանությունը ձերբակալված թոռների ճակատագրի վրա — ingablog

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով դատական քննությունը:


Սերժ Վարդանյանին ու Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործը դատարան մուտք է եղել մոտ 4 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին: Ի սկզբանե երկու ամբաստանյալների խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին: Ներկայումս Ճվճվ Արոյի որդի Սերժը գտնվում է կալանքի տակ, Ռոբերտ Հայրապետյանը ազատության մեջ է:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Միջադեպը տեղի է ունեցել երթևեկության հետ կապված հարցերով: Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը իրենց մեքենայով փակել են այն մեքենայի ճանապարհը, որով երթևեկել է տուժող Շանթը: Երբ վերջինս մեքենայից իջել է՝ «զրուցելու», նրա նկատմամբ բռնություն են գործադրել, փոխադարձ քաշքշուկ է առաջացել: Իսկ երբ Սերժն ու Ռոբերտը նկատել են տեղանքում գտնվող ոստիկանների, մեքենան ընթացքի մեջ են դրել ու փախել են՝ շարունակելով բռնած պահել Շանթի ձեռքը, նրան, փաստորեն, քարշ տալով իրենց մեքենայի կողքից:


Ըստ տուժողի՝ իրեն քարշ են տվել մոտ 20-30 մետր, վնասվել է իր հագուստը, մեջքի ու ձեռքերի շրջաններում ինքը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:

Դատական այս նիստին ներկայացվել էր ամբաստանյալ Սերժ Վարդանյանը: Ազդեցիկ պապի՝ «Գազի Կոլյայի» ինքնասպանությունից հետո նա առաջին դատական նիստին էր ներկայացվում՝ արտաքուստ որևէ կերպ ի ցույց չհանելով իր ապրումները:

Անցած դատական նիստին ամբաստանյալ Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Գրիգորյանը հանդես էր եկել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ՝ նշելով, որ գործում առկա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը լրիվ չէ, անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ նույն փորձագիտական կենտրոնում, նույն դատաբժիշկ փորձագետի մասնակցությամբ՝ նրան տրամադրելով դատարանում տուժողի տված ցուցմունքի ձայնագրառումը:

Մեղադրող դատախազն առարկել էր այդ միջնորդության դեմ՝ անհիմն լինելու պատճառով: Տուժողը նույնպես առարկել էր՝ նշելով, թե դեպքը չորս տարի առաջ է կատարվել, ի՞նչ դատաբժշկական փորձաքննություն պիտի կատարվի:

Դատարանը բավարարել էր պաշտպան Գրիգորյանի միջնորդությունը և նշանակել էր լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է կատարվեր նույն դատաբժշկի կողմից նույն փորձագիտական կենտրոնում:

Փորձագետին առաջադրվող հարցերից էին՝ Ռոբերտ Հայրապետյանն իր ֆիզիկական տվյալներով կարո՞ղ էր մեքենայի առջևի նստատեղին նստած՝ մեքենայից դուրս գտնվող տուժողի ձեռքից այնպես բռնել ու պահել, որ նա քարշ տրվեր մեքենայի կողքից: Այդ դեպքում հնարավո՞ր էր, որ տուժողի դաստակին բռնվածքի հետքեր չմնային, նա կոտրվածքներ չստանար: Տուժողի կողմից նշված իրավիճակում նա կարո՞ղ էր ստանալ այն վնասվածքները, որ ստացել է…

Հնարավո՞ր է, որ հենց տուժողը կախված լիներ մեքենայից, քարշ տրվեր ու այդ պայմաններում ստանար վնասվածքները…

Դատական այս նիստին պարզվեց, որ լրացուցիչ փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշումը դատարանն ուղարկել է ո՛չ այն փորձագիտական հիմնարկը, որտեղ աշխատում է դատաբժիշկ փորձագետ Գագիկ Հարությունյանը: Ահա թե ինչու՝ փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշումը վերադարձվել էր… դատարան:


Դատարանը վերստին կուղարկի որոշումը՝ արդեն ճիշտ հասցեատիրոջը, որպեսզի նախորդ փորձաքննությունը կատարած դատաբժիշկը կարողանա կատարել փորձաքննությունն ու պատասխանել դատարանի առաջադրած հարցերին:

Հիշեցնենք նաև, որ անցած դատական նիստին տեղի էր ունեցել սակավադեպ իրադարձություն՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազը՝ հիմնավորելով, թե դատարանը ակնհայտ կանխակալ վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի հանդեպ:

Սակայն քանի որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության նշանակման որոշումը նույնիսկ իսկական հասցեատիրոջը չէր հասել, ապա մեղադրողի միջնորդության քննարկումը նորից հետաձգվեց՝ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության ստացման սպասումով:

Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբեր՝ էլ ավելի հիասթափեցնելով գործով տուժողին, ում խոսքերով՝ իր համբերությունը արդեն սպառվել է…

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.