>

Ես լինեի Աննա Հակոբյանի փոխարեն, այս տունը կպահանջեի ոմանցից․․․

Հայոց ժանտախտախնջույքային «ընդդիմության», լրատվության ու ԶԼՄ-ների ազնվության ողբերգական ու լացելու վիճակի հետևանքն է․․․
Ստեն, թե Փաշինյանի ընտանիքը ծխախոտ է արտահանում, պարզվի նախկին ՊԵԿ նախագահի ընկերությունն է․․․

Ստեն, թե Հայաստանը Հորդանանից լեվի զենք է գնում, որպեսզի զենքի գերակա մատակարար Ռուսաստանին գործ տան, թե ձեզանից չեն առնում՝ պատժեք․․․




Քոչարյանի զոհերը

Ստեն, թե Փաշինյանի կինը միլիոնանոց առանձնատուն է գնել Կանադայում, պարզվի, որ այդ տունը Կանադայում չէ ու Փաշինյանի ընտանիքին չի պատկանում։


Ապրի Դանիել Իոանիսյանի հրաշալի փոքրիկ թիմը այսքան օպերատիվ աշխատելու համար։





Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանն իր էջում հունիսի 11-ին տեղադրել էր մի առանձնատան լուսանկար և գրել, որ դա «ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում գտնվող առանձնատունն է, որը Աննա Հակոբյանը ձեռք է բերել 2019-ին Կանադա այցի ժամանակ 3 միլիոն դոլարով և գրանցել ախրանիկի քրոջ անունով»։

Google համակարգում, սակայն, ամենապարզ որոնումից երիևում է, որ Պետրոսյանը կեղծում է։ Առանձնատունը, որի լուսանկարն օգտատերը տարածել է ու վերագրել Փաշինյաններին, ըստ բաց աղբյուրների՝ նույնիսկ չի գտնվում Կանադայում։

Ամերիկյան անշարժ գույքի Zillow բազայի տվյալների համաձայն՝ Պետրոսյանի կողմից նշված առանձնատունը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Country Club DR Bethesda հասցեում։ Առանձնատունը կառուցվել է 1998 թվականին, ունի 7 ննջասենյակ և 7 սանհանգույց։


Ըստ բնակարանի պատմության՝ այն վաճառվել է 2013 թվականին՝ 3.8 միլիոն դոլարով։ Որպես գնորդի գործակալ՝ հանդես է եկել Margie Halem-ը, իսկ վաճառողի շահերը ներկայացրել է The Fleisher group-ը:

Ամերիկյան մեկ այլ տվյալների ռեսուրսի՝ Clustrmaps.com-ի համաձայն՝ այդ առանձնատունը պատկանում է Ջոզեֆ Ուչուզողլուին (Joseph Ucusoglu), որը «Դելոյթ» խոշոր ընկերության տնօրենն է: Նրանից բացի, տան բնակիչների թվում նշվում է Ուչուզողլունների և Անդերհիլների (Underhill) ընտանիքը։

2013-ից ի վեր առանձնատան սեփականատերերի փոփոխությունների մասին հիշատակումներ չկան։ Հայկական ազգանունով անձանց մասին տվյալներ ևս առկա չեն, և Արմեն Պետրոսյանի ներկայացրած տվյալները կեղծ են ու իրականությանը չհամապատասխանող։

Ո՞վ է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանը
Գրառման հեղինակ Արմեն Պետրոսյանը համարվում է Միքայել Մինասյանի մերձավորներից և Մինասյանի հետ փոխկապակցված ընկերություններում Պետրոսյանը կա՛մ տնօրեն է, կա՛մ բաժնետեր։



Այսպես՝ Արմեն Պետրոսյանի անվանը կարելի է հանդիպել «Ձորագետ հիդրոյի» նախկին բաժնետերերի ցանկում: 2011-2019 թվականներին Պետրոսյանին է պատկանել ՀԷԿ-ի բաժնեմասերի 19 տոկոսը։

5 տոկոս բաժնեմաս Պետրոսյանն ունի նաև «Ջազզվե» սրճարանների ցանցում։ Միքայել Մինասյանը «Ջազզվեի» միակ բաժնետերն է եղել 2003-2011 թվականներին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ֆեռոմոլիբդենի արտահանմամբ զբաղվող «Ջի Առ Ի փի Սի օ» ընկերությունը ևս փոխկապակցված է Արմեն Պետրոսյանի հետ։

Դա է վկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համակենտրոնացման համապատասխան որոշումը, որից պարզ է դառնում, որ Պետրոսյանը դիմել է այդ ընկերության բաժնետեր դառնալու համար։

Մկրտիչ Կարապետյան

Сообщение Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյանին և տիկնոջը վերագրվող լուրերի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->