>

Դեռահասների ամենասիրելի երգչուհիներից մեկը՝ Մերի Քոչարյանը, երեկ՝ հունիսի 10-ին, նշում էր ծննդյան 17-ամյակը: Չնայած ստեղծված իրավիճակը թույլ չի տվել, որ երգչուհին հնարավորինս մեծ շրջապատում նշի իր օրը, Մերին չի տխրել, եւ ծննդյան փոքրիկ խնջույք է կազմակերպել ընտանիքի ու մի քանի ընկերուհիների մասնակցությամբ:

Տոնական օրվա ֆոտոշարքը երգչուհին տրամադրել է NEWS.am STYLE-ին ու մանրամասներ պատմել:




Քոչարյանի զոհերը

«Ես շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, ու շատ բարձր տրամադրությամբ եմ արթնացել երեկ: Առաջին շնորհավորանքը ստացել եմ ընտանիքիս անդամներից: Իհարկե, բարդ է այս պայմաններում, բայց շատ նեղ միջավայրում նշեցինք ծնունդս:





Անակնկլաներս մեկը մյուսից անսպասելի ու կրեատիվ էին»,-ասում է նա ու հավելում,-«Իմ ամենամտերիմ ընկերուհու շնորհավորանքը ստիպեց ինձ հուզվել՝ առաջին բառից մինչեւ վերջինը»:

17-ամյա երգչուհին նշում է՝ երազանքներ շատ ունի, սակայն երբեք չի բարձրաձայնում դրանք, իսկ խոսելով ամեն տարի մեծանալու մասին՝ հավելում.


«Տարեց տարի նկատում եմ փոփոխություն եւ հասունացում, ու այս տարին էլ բացառություն չէր»:

Ինչ վերաբերում է երաժշտական նորություններին՝ Մերին ասում է.



«Այս ընթացքում մի փոքր դժվար է որեւէ բան ձեռնարկել, բայց երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվի, կսկսենք մտածել նորությունների մասին…»:

Աղբյուր՝ NEWS.am STYLE


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->