>

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 11-ին ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ օժանդակությամբ ստեղծված կենսալաբորատորիաների շուրջ հայ-ռուսական համաձայնագրին՝ հույս հայտնելով, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ: Նա նշել է, որ գործընթացը դանդաղել է կորոնավիրուսի պատճառով:





Իրականում, սակայն, գործընթացի ձգձգման պատճառն այն է, որ կողմերը չեն գալիս բովանդակության շուրջ համաձայնության, ինչը, թերևս, նշանակում է, որ Ռուսաստանը դնում է Հայաստանի համար անընդունելի պայմաններ: Խոսքն ինչպես հայտնի է՝ ԱՄՆ օգնությամբ կառուցված լաբորատորիաների մասին է, որպիսիք կան հետխորհրդային մի քանի երկրներում: Բայց Ռուսաստանը բավականին սևեռված է Հայաստանի հարցում, կասկածներ հայտնելով պարբերաբար, որ այնտեղ կատարվում են իր համար վտանգավոր մշակումներ:





Երևանը պարբերաբար հերքում է դրանք և հայտնում պատրաստակամություն թույլ տալ ռուսաստանցի մասնագետների մուտքը լաբորատորիաներ՝ համոզվելու, մոնիթորինգի համար, որ չկա որևէ սպառնալից բան ՌԴ համար: Երևանը շեշտում է, որ դրանք կառուցվել են ամերիկյան օգնությամբ, բայց Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:


Ռուսաստանը, սակայն, պարբերաբար պնդում է կասկածները, ինչը կասկածի կամ եզրակացության տեղիք է տալիս մեր հերթին, այն իմաստով, որ Մոսկվան պարզապես ուզում է «քաղաքավարի» ձևով վերցնել այդ լաբորատորիաները իր ենթակայության տակ:

Դեսպան Կոպիրկինն ինչ-որ իմաստով մատնել է դա՝ նշելով, թե համաձայնագրի հարցի լուծումը բարերար կազդի Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարական, համաճարակային վիճակի վրա: Ի՞նչ կապ ունի այստեղ ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարական վիճակը, կամ ՌԴ սանիտարական վիճակը, եթե խոսքը Հայաստանի լաբորատորիաների մասին է: Դա ուղիղ վկայում է, որ Մոսկվան դնում է ոչ միայն ստուգելու, մոնիթորինգի, այլ ուղղակի դե ֆակտո տնօրինելու խնդիր:



Այլ կերպ ասած՝ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, ինչպես միշտ: Եվ այդ առումով, ռուսական գրոհի ուժգնացումը դառնում է ակնառու ոչ միայն ներքաղաքական, այլ նաև, այսպես ասած, ներիրավական տիրույթում:

Ինչպես հայտնի դարձավ երեկ, և ինչին մենք անդրադարձանք, Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատի փաստաբաններից մեկը «արտերկրի մի խումբ հայրենակիցների» նամակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն՝ կենսալաբորատորիաներում իբրև թե ՀՀ սպառնացող վտանգի մասին: Եվ ահա այսօր դեսպանը հույս է հայտնում, որ համաձայնագիրը կստորագրվի շուտ:

Сообщение ՌԴ դեսպանը դե ֆակտո հաստատեց, որ թիրախում Հայաստանի կենսալաբորատորիաները վերցնելն է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->