>

Էս միլիցեն մեկին կանգնացնում ա, էս շոֆեռը սկսում ա մուննաթ գալ, ասում ա․

— Արա դու ԻՆՁ չես ճանաչում, որ կայնացրել ես?

Միլիցեն, բա չէ, խի դու ով ես, որ?




Քոչարյանի զոհերը

Էսի ոնց դու ով ես, Ես Մնոն եմ, ինձ սաղ աշխարհն ա ճանաչում, դու չես չանաչում: Էս միլիցեն, բա ոնց կարա քեզ սաղ աշխարհը չանաչի?, հնարավոր չի:


Էս Մնոն, բա քշի Գայի պետի մոտ: Գնում են էս Գայի պետը Մնոյին տենումա, թե չէ ոտի ա կանգնում, ասում ա,- Յա Մնո ջան? էս հո բան չի եղել էս խի էս էկել:




էս Մնոն, բա չէ ախպերս, ուղղակի ըտենց անցնում էի, ասի տենամ ոնց ես? : Հելնում են դուս միլիցուն ասում ա,

— Տեսար, որ ասում եմ սաղ աշխարհնա ճանաչում:

Միլիցեն բա,- Հա, լավ, դու էլ հո չասիր, կարողա Գայի պետը ծանոթ ա:

Մնոն ասումա, քշի նախագահի մոտ: Գնում են, էս նախագահը հելնում ոտի ա կանգնում ու․


— Վայ Մնո ջան, էս Դու ես? ախպեր ջան ինչ կա, չկա?, հո բան-ման չի պատահել?

Էս Մնոն, բա չէ բռատ ջան, ուղղակի ըտենց անցնում էի, ասի տենամ ոնց ես? :

Հելնում են դուս միլիցուն ասում ա․

— Տեսար, արա, որ ասում եմ սաղ աշխարհը ինձ գիտի: Միլիցեն, բա հա լավ այ ախպեր կարողա Հայաստանում ճանաչում ունենաս, բայց ոնց կարա քեզ սաղ աշխարհը ճանաչի:


Մնոն ասում ա․

-Արա քշի աէրոպորտ: Թռնում են Մոսկվա: Գնում մտնում են նախագահի մոտ, էս նախագահը խառնվում ա իրար․

-Մնո ջան , ինչ կա? ախպերս, Ոնց ես?: Մի խոսքով, լավ պատիվ ա տալիս: Մնոն մլիցուն ասում ա․

— Տեսար, այ ՈՒԼ, որ քեզ ասում եմ սաղ գիտեն ինձ, չես հավատում: Մլիցեն բա, հա լավ թարգի: Ասում ա, մեծ մարդ ես, հին մարդ ես, հնարավոր ա, որ Սովետի մաշտաբով ճանաչում ունենաս, բայց աշխարհում?

էս Մնոն գժվում ա, էս մլիցու դոշերը հավաքում ա, ասում․

— Լսի արա, հմի է թռնում ենք Վատիկան ու եթե դրանից հետո էլի շարունակեցիր, քեզ խփել եմ տալի: Մի խոս-քով գլուխներդ ինչ ցավացնեմ, հասնում են Վատիկան: Մնոն մլիցուն ասում ա, դու ստեղ սպասի, քեզ չեն թողնի, ես հելնեմ պապին վեկալեմ գամ:

Էս Մնոն ու պապը գալիս են տենում էս մլիցու ուշքը գնացել, ընկել ա: Մի կերպ ուշքի են բերում, ասում են քեզ ինչ եղավ արա? Ասում ա Մնո ջան, նոր ստեղով Չելենտանոն էր անցնում, ասի ախպեր են երկու հոգին ովքեր են, որ գալիս են, Չելենտանոն ասեց, ապեր էն բիձուն չեմ իմանում ով ա, բայց էն մեկը մեր Մնոն ա:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->