Կալանավորները մտել են նորաստեղծ ընտանիքներ և գումարներ պահանջել` սպառնալով խայտառակել նրանց — ingablog

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Հրազդան ՔԿՀ-ի կողմից մեկ ընանիքին սպառնալու դեպքի մասին, մասնավորապես.


Արտակ Մաքսիմի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում 2014 թ. հունվար ամսին, քրեակատարողական հիմնարկից համացանցային «Օդնոկլասնիկի.ռու» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի բնակչուհի Հերմինե Ալբերտի Ադամյանի հետ, հեռախոսազրույցների միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, վերջինիս ամուսնուն իրենց ծանոթության և շփման մասին տեղեկացնելու և ընտանիքը քայքայելու սպառնալիքով 2014 թ. հունվարից մինչև 2016 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար միասնական դիտավորությամբ պահանջել և կնոջ Քրիստինե Անտոնյանի, ինչպես նաև քննությամբ չպարզված այլ անձանց միջոցով Հ. Ադամյանից ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 770.000/յոթ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, 1.844.636 /մեկ միլիոն ութ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամին համարժեք 3.400 Եվրո, ինչպես նաև 3.300.972/երեք միլիոն երեք հարյուր հազար իննը հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամին համարժեք 6.800 ԱՄՆ դոլար գումար:


Բացի այդ, Արտակ Մաքսիմի Աբրահամյանը, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում 2015 թ. հունիս ամսին, քրեակատարողական հիմնարկից համացանցային «Օդնոկլասնիկի.ռու» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Երևան քաղաքում բնակվող Արևիկ Գրիգորի Հարությունյանի հետ, հիշյալ կայքի, ինչպես նաև հեռախոսազրույցների միջոցով շփման ընթացքում տեղեկանալով Ա. Հարությունյանի և վերջինիս նախկին ընկերոջ միջև եղած ինտիմ կապի մասին, շորթում կատարելու դիտավորությամբ, Ա. Հարությունյանի ծնողներին և հարևաններին նրա ու ընկերոջ ինտիմ կապի մասին հայտնելու սպառնալիքով, 2015 թ. հունիսից մինչև 2015 թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար միասնական դիտավորությամբ պահանջել և Հերմինե Ադամյանի, ինչպես նաև քննությամբ չպարզված անձանց միջոցով ստացել է ընդհանուր խոշոր չափերի 650.000/ վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ և 1.864.713 / մեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր տասներեք ՀՀ դրամին համարժեք 3.700 ԱՄՆ դոլար գումար:


Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.