>

Ծնողների մեծ մասը գիտի, որ անցումային ժամանակահատվածում կարևոր է հասկանալ և ավելի շատ  աջակցել երեխաներին: Բայց ինչպես դա անել ճիշտ, որպեսզի երեխայի հետ կապը պահպանվի: Առաջին հերթին, Դուք պետք է իմանաք, որ դեռահասության շրջանում փոփոխությունները (10-11 տարեկան աղջիկների համար, 12-13 տարեկան տղաների համար) այնքան անսպասելի են և արագ, որ դրանք երեխայի մեջ անակնկալ, անհանգստություն և խառնաշփոթ են առաջացնում: Նրա տեսքը, տրամադրությունը, հետաքրքրությունները փոխվում են: Նոր կարիքներ են առաջանում: Սովորելու ցանկությունը կորում, ամբողջ հետաքրքրությունը կենտրոնացվում է հեռախի վրա:

Նրանք ցանկանում են, դուր գալ ուրիշներին, բայց չգիտեն, թե ինչպես պետք է հարաբերություններ հաստատեն և ստեղծեն ընկերական միջավայր: Նրանք իրենց դուր չեն գալիս, ամեն ինչը նյարդայնացնում է նրանց` հատկապես ծնողներն ու մեծերը: Ցանկացած ծանր իրավիճակ ընկալվում է որպես համաշխարհային ողբերգություն: Շատ հաճախ պատանիները դժգոհում են իրենց ծնողներից. «Նրանք ինձ չեն լսում և չեն հասկանում»: Մայրերն ու հայրիկները նույն բանն են ասում. «Երեխան ինձ չի լսում, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա հետ»: Ահա այսպիսի արատավոր շրջան, բայց հանգիստ եղեք, քանի որ կա ելք նման իրավիճակից դուրս գալու համար։




Քոչարյանի զոհերը

Все свои": современные подростки – Москва 24, 17.01.2020





1. Այդ ժամանակահատվածում երեխան կարիք է ունենոիմ ջերմություն և աջակցություն. Նրա համար կարևոր է իմանալ, որ անկախ իր բծախնդրիր և կոպիտ բնավորւթյանը, նա միևնույն է կազմում է իր ընտանիքի մի մասը և որ շատ սիրված է ծնողների կողմից: Հիշեք և գնահատեք նրա ձեռքբերումներն ու հաջողությունները, անգամ եթե Ձեր կարծիքով դրանք աննշան են: Ասացեք Ձեր որդուն կամ դստերը, թե ինչպես է զարգացել Ձեր և ամուսնու հարաբերությունները, ինչպես եք հանդիպել, ինչպես եք երազել երեխաների մասին։ Միասին լուսանկարներ նայոք, հիշեք նրա մանկությունը՝ ծիծաղելի դեպքերը: Աջակցեք երեխային ասացեք նրան. «Մենք հասկանում ենք, թե այժմ որքան դժվար է Քեզ համար: Բայց մենք հավատում ենք քեզ, դու կարող ես ամեն ինչ կարգավորել: Մենք միշտ քեզ հետ ենք և պատրաստ ենք օգնության հասնել ցանկացած պահի»:

2.Կիսվեք Ձեր անձնական փորձով. Պատմեք նրան Ձեր մանկությունից: Դա պետք է արվի ոչ թե «Ես, խելաց էի, ես դա արեցի, խորհուրդ եմ տալիս» բառերով, այլ հետաքրքրաշարժ պատմությունների ձևաչափով. «Մի անգամ ընկերուհիս դադարեց խոսել ինձ հետ: Երկար ժամանակ ես չէի կարողանում հասկանալ, թե որն է խնդիրը, և հետո նա ինքն էլ խոստովանեց. Նա սիրում էր այն տղային, ով ուշադիր էր իմ նկատմամբ »: Երեխան Ձեր կյանքի փորձը կհամեմատի իր կյանքին և եզրակացություններ կանի: Հիմնական բանը ճշմարտացի լինելն է, պետք չէ անցյալը զարդարել. Սուտը անմիջապես զգացվում է:


3. Դեռահասի պրոֆիլը սեփական աչքերում բարձրացնելու համար, հաճախ հարցրեք նրա կարծիքները և խորհուրդը. Խորհրդակցեք Ձեր դստեր հետ կոսմետիկայի և հագուստի հարցում, կատարեք համատեղ գնումներ: Խոսեք Ձեր որդու հետ համակարգչային խաղերի մասին: Կամ առաջարկեք միասին ընտրել այն վայրը, որտեղ պետք է անցկացնեք արձակուրդները, քննարկեք Ձեր ընտանեկան կյանքը, թե ինչ պատասխանատվություն եք Դուք կրում բոլորի, այդ թվում նաև նրանց համար: Մի ասացեք նրան. «Դու ապրում ես իմ տանը և կանես այնպես ինչպես ես կասեմ», «Դու ով ես, որ կարծիք հայտնես», « Դու դեռ փոքր ես որևէ բան պահանջելու համար» և այլն։

4. Հետաքրքրվեք դեռահասի հոբբիներով. Հարցրեք նորաձևության երիտասարդական խմբերի մասին, բայց  ինքներդ Ձեզ տեղեկացված պահեք: Օգտագործեք հումոր, կատակ: Կարևոր է, որ երեխան գոնե կապ հաստատի և ականջակալների հետևում չթաքնվի ձեզանից: Մոտեցնելու հիանալի տարբերակ է նրա սիրած սարսափ ֆիլմը միասին դիտելը, այնուհետև քննարկելը:



5. Խնդրեք նրան նոր բան սովորեցնել Ձեզ: Դուք պետք է ընդունեք, որ այժմ երեխաները շատ առումներով առաջ են մեծահասակներից: Աշխատանքի համար անհրաժեշտ է ներկայացնել շնորհանդես: Չեք կարողանում բացատրեք, թե որքանով է դա Ձեզ համար կարևոր, այդ դեպքում կարող եք խորհուրդ հարցնել նրանից: Միասին սովորեք նոր համակարգչային ծրագրեր, տեղադրեք տեսահոլովակներ և շնորհակալություն հայտնել նրան օգնության համար: Մի ամաչեք, Ձեր իշխանությունը չի տուժի դրանից: Մի ասացեք. «Դու ինքդ չես կարողանա դա անել», «Ինչո՞ւ դեռ դպրոցում չես», «ինչու՞ դեռ տանը չես»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение  5 արտահայտություններ, որոնք չպետք է ասեք դեռահասներին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->